Թուրք պրոֆեսոր. Գազայից հետո Իսրայելի թիրախը Թուրքիան է
Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնյա քաղաքի մտավորականների, արվեստագետների և մշակութաբանների միության ասոցիացիայի նախագահ, թուրք պրոֆեսոր Յուսուֆ Քյուչյուքդաղը հայտարարել է, որ Գազայից հետո Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է Թուրքիան:
Քյուչյուքդաղը նշել է նաև, որ Իսրայելն այս պահին Պաղեստինի Գազայի հատվծաում անողորմ սպանդ է իրականացնում:
«Աշխարհն իր երկար պատմության ընթացքում շատ անգամներ է դարձել ավերածությունների և պատերազմների թատերաբեմ: Իսկ այսօր բեմադրվում է նմանը չունեցող մի ավերածություն և պատերազմ»,- ասել է նա:
Ապա Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային և հատկապես ԱՄՆ-ին մեղադրել Իսրայելին օգնություն տրամադրելու մեջ, ինչի արդյունքում արդեն շուրջ 10.000 կին և երեխա է սպանվել:
«Սա պատերազմ չէ, սա ցեղասպանություն է: Սա պատերազմական հանցագործություն է»,-եզրափակել է թուրք պրոֆեսորը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան