Որտե՞ղ է 500 մլն ջրաքանակությունը․ ձկնաբույծի հարցը՝ ՇՄ նախարարին
«Մենք մշակել ենք նախագիծը, այժմ դրված է հանրային քննարկման։ Բոլոր դիտարկումներով կամբողջացնենք կարգը և կանցնենք առաջ»,- ձկնաբույծների հետ հանդիպմանն ասաց ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը՝ պատասխանելով օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող տնտեսվարողների հարցերին։
«Մենք ունենք մեկ մլդ վերականգնվող պաշար։ 20 տարուց ավելի 1,1 մլդ-ից ավելի ջուր է օգտագործվել։ 2014թ․-ից մենք՝ ձկնաբույծներս, 30 տոկոսով պակասեցրել ենք։ Մեր գործն արել ենք։ 2014թ․-ից մինչև 2023թ․-ը չի կատարվել ժամանակին տիրազուրկ հորերի փակման աշխատանքներ, մեր ընդերքը սպառվել է։ Հիմա մենք ուրիշ բան չենք ասում, ասում ենք՝ եկեք ձեր տված թվերով օգտագործում ենք ինքնավերականգնվող պաշարի 80 տոկոսը, ձեր թվերով՝ 500 մլն կորուստ կա, խնդրում ենք ՝ գտեք այդ կորուստը, վերացրեք, հետո մեզ ասեք՝ 870 մլն-ին կպնենք,թե՝ ոչ»,- ասաց ձկնաբույծը՝ հարց ուղղելով․ «Որտե՞ղ է 500 մլն-ը»։
Սիմիդյանն արձագանքեց․ «Մենք նպատակ չենք հետապնդում ձեր ջուրը կրճատելու, մենք ունենք նպատակ՝ օգտագործելով տեխնոլոգիա ջուրն արդյունավետ օգատգործել։ Ասում ենք՝ էս գործիքը կիրառեք, ունեցեք նույն չափ ջուր, իրար հետ էլ ավազանը վերականգնենք»։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Մեզ մի ամիս է՝ խաբում եք». Ձկնաբույծը՝ նախարարին
- Ձկնաբույծները դուրս են եկել բողոքի. Անհնար բան են առաջարկում
- Ձկնաբույծ նախկին փոխնախարարին Ավինյանը պաշտոնի նշանակեց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան