Նախարարությունը նոր ջրօգտագործման թույլտվություն է տվել․ ձկնաբույծ
«Ինչո՞ւ եք դուք մեզ տեխնոլոգիա պարտադրում, նպատակը ո՞րն է»,- ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպման ընթացքում ասաց Ձկնաբույծների միության տնօրեն Գոռ Գրիգորյանը։
Նախարարության ներկայացուցիչն ընդհատեց կարգի մեջ պարտադրող տեխնոլոգիայի ձև կա՞»։
Գրիգորյանը պատասխանում է․ «Ասվում է՝ տեխնոլոգիայով 40 տոկոսը մաքրի, հետո նորից օգտագործի»։
Մեկ այլ ձկնաբույծ հավելում է․ « Երբ ԱԺ-ում ներկայացվում է, որ նախագիծը քննարկվել է, նշենք՝ մեր հետ ոչ մի քննարկում չի անցկացվել։ Ես առաջարկում եմ՝ մի քանի ամսով կասեցնել օրենքը, նստենք, քննարկենք։ Մեր երկրի շահերն իմ շահերից վեր են։ Խնդրում եմ՝ ձկնաբուծարաններին էլ չտաք թույլտվություններ, մոտ մեկ ամիս առաջ է եղել»։
«Եթե թույլտվություն եղել է, ապա օրենքի շրջանակում է տրվել։ Ես դեպքը չգիտեմ, չգիտեմ ինչ նպատակով է եղել։Խնդրում եմ՝ ընդհանուր հայտարարություն չանել։ Ես զարմացած եմ՝ մենք բոլորի առաջ բերել ենք այս նախագիծն, ասում ենք ՝ քննարկենք միասին, մեզ ժամկետ մի ասեք՝ էսքան հետաձգենք։ Կարող ենք այսօր քննարկել, վաղը և աշխատանքային կարգով այդ քննարկումները կարող ենք շարունակել»,- արձագանքեց նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նշենք, որ օերնքով արգելված է նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը։
Սիմիդյանն առաջարկեց քննարկումը շարունակել՝ լրագրողներին ճանապարհելուց հետո։
Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: Օրեր շարունակ բողոքի ակցիաներ իրականացնող ձկնաբույծներին այսօր ընդունել է ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան