Պատերազմում զոհված ոսկե Գևի եղբայրն է ծնվելու. Բժշկուհի
«Տիկին Նարինես դեռ չի ցանկանում կադրում երևալ, բայց մի քանի ամսից, երբ ձագուկը ծնվի, ամպայման կնկարվենք»,-տեղեկացնում է բժիշկ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը։
«Մենք պայքարեցինք, շատ դժվարությունների միջով անցանք, այժմ հղիությունը 12 շաբաթական է, հղիությունը կրում է փոխնակ մայրը։
Ի սրտե շնորհակալ եմ տիկին Նարինեիս, որ կրկին մայրանալու որոշում ընդունեց….
Ինչքան էլ ժամանակ անցնի իմ ափսոսանքի չափը մեր հերոս տղաների կորստի համար չի քչանալու»,-գրել է բժշկուհին։
Ի դեպ, Գևորգ Ջավախյանի քույրը որ եղբոր զոհվելու լուրը լսելու հետևանքով կորցրել էր պտղին, սպասում է բալիկի։ Նա աղջիկ է ունենալու։
Գևորգը բանակ է գնացել 2019 թվականի հուլիսի 11-ին։ Սկզբում ծառայել է Արմավիրում, իսկ վեց ամիս հետո տեղափոխվել Արցախ։ Ասկերանի շրջանի Իվանյանի (Խոջալու) Տանկային բրիգադի տանկիստներից էր, տանկի նշանառու օպերատոր։
2020 թվականի սեպտեմբերի 27։ Շատ ընտանիքների համար կյանքի դաժանագույն օրը։ Պատերազմ...
Գևորգը վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 23-ին, մորը խոստացել էր, որ առավոտյան կզանգի, սակայն զանգ այդպես էլ չեն ստացել։
Հոկտեմբերի 25-ին Գևորգի քրոջը՝ Սեդային զանգել է ծանոթներից մեկն ու ասել, որ եղբայրը վիրավորվել է, նրան տեղափոխում են Երևան։ Գևորգը նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ին վիրավորվել էր:
Տարբեր հիվանդանոցներում փնտրելուց հետո ի վերջո տղային գտնում են։ Բազմաթիվ վնասվածքների պատճառով քույր չի ճանաչում եղբորը, իսկ մայրն անմիջապես ճանաչում է որդուն։ Սակայն Գևորգի կյանքը փրկել չի հաջողվել։ Հոկտեմբերի 28-ին սիրտը կանգ է առնում:
Ծնողները որդու զոհվելուց հետո են իմանում, որ տանկիստների գումարտակn իրականացրել է հատուկ գործողություններ։ Տանկի նշանառու օպերատոր Գևորգը մարտի դաշտում հերոսական պայքար է մղել թշնամու դեմ։ Հոկտեմբերի 20-ից հետո նրա տանկը հայտնվել է թշնամու դիտակետում, իսկ արդեն հոկտեմբերի 24-ին, ժամը 23:30-ին, թշնամու ԱԹՍ-ն հարված է հասցրել տանկին, որն այդ պահին որևէ գործողության մեջ չի լինում։ Տանկի կողքին կանգնած են լինում Գևորգն ու զինակից ընկերները։ Հարվածից հետո զինվորներից մեկը տեղում զոհվում է, իսկ Գևորգն ու մեկ այլ զինվոր ծանր վիրավորվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին