Հասարակությունը դրամն ընկալում է, որպես մեր անկախության սիմվոլներից մեկը. Մարտին Գալստյան
«Կարևոր փաստ է այն, որ մեր հասարակությունը դրամն ընկալում է, որպես մեր անկախության սիմվոլներից մեկը։ Այսինքն՝ այն ազգային խորհրդանիշ է և շատ կարևոր է»,- հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ելույթ ունենալով ԵՊՀ-ում Հայկական դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը։
Գալստյանը նշեց, որ 1996 թվականին ընդունված «Կենտրոնական բանկի մասին» օրենքն այն հիմնարար փաստաթուղթն էր, որը հնարարվորորւթյուն է տալիս այսօր մասնագետներին պարծենալ այն ձեռքբերումներով, որոնք արձանագրվել են տարիների ընթացքում։
«Ցանկացած կառավարություն մաքսիմիզացնում է ընտրողների բարեկեցությունը, որպեսզի վերընտրվի։ Ուստի ցանկացած կառավարության նպատակային ֆունկցիաների մեջ կա ծախսելու անհագուրդ ցանկություն»,-ասաց ՀՀ գլխավոր դրամատան ղեկավարը և հավելեց, որ հենց այդ պատճառով հասարակությունն եկել է այն համոզման, որ երկրում պետք է լինի կառավարությունից անկախ ինստիտուտ, որն այդ ցանկությունները կզսպի։
Գալստյանը հայտնեց, որ 1996 թվականին ընդունված «Կենտրոնական բանկի մասին» օրենքն այդ տրամաբանության վրա է ձևավորված։
«Կենտրոնական բանկն իրավունք ունի և ժողովրդի կողմից մանդատ ունի կառավարությանն ասելու ոչ՝ ծախսելու տեսանկյունից»,-հայտնեց Գալստյանը և նշեց, որ այդ ունակությունն էլ ապահովում է, որ երկրում լինի կայուն և կառավարելի գնաճ։
Նա նաև անկյունաքարային համարեց, որ դեռ 1996 թվականին օրենքով սահմանված է, որ ԿԲ աշխատողը պետք է ստանա այնքան, ինչքան ֆինանսական համակարգի միջին աշխատավարձն է։
Հարակից հրապարակումներ`
- Վաճառքում կեղծ թղթադրամներ կան. «Բայց ո՞նց իմանամ կեղծ ա»
- Երբ ժամանակին Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ հիմնադրամը ստեղծվեց, որոշ խմբեր չէին գիտակցում նրա կարևորությունը. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան