Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կատարի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում Կատարի Պետության հետ ունեցած բարե-կամական հարաբերությունները՝ Ձեր երկիրը համարելով արաբական աշխարհում և Ծոցի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից մեկը:
Տպավորված ենք Կատարի ձեռքբերումներով ու նորարարական մոտեցում¬ներով և պատրաստակամ ենք ամենատարբեր ոլորտներում խորացնելու մեր համագործակցությունը:
Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կընձեռվի հյուրընկալելու Ձեզ Հայաստանում:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Կատարի Պետության բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, կայունություն և բարեկեցություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան