Պեսկով. Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետներ դեռ չկան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն, աշխատանքներ են տարվում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն հստակ ժամկետներ դեռ չկան։ Սա երկու նախագահների ժամանակացույցի համաձայնեցման խնդիր է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա հիշեցրել է Պուտինի խոսքերը Թուրքիա այցելելու պատրաստակամության մասին։
«Հենց որ հնարավորությունը ընձեռվի, նա կանի դա, սակայն այժմ ավելի շատ շեշտը դրվելու է ներքին գործընթացների վրա»,- նշել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա