Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի աշխատասենյակում «գաղտնալսման» սարքեր են հայտնաբերվել
«РБК-Ուկրաինա»-ն, վկայակոչելով ռազմական շրջանակների աղբյուրները, հայտնում է, որ դեկտեմբերի 17-ին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի աշխատասենյակում աշխատանքները նախապատրաստվելիս, սենյակում գաղտնալսման սարքեր են հայտնաբերվել։
Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ դեռ պարզ չէ, թե ով կարող էր տեղադրել գաղտնի հսկողության սարքը, վերջինիս նախնական զննումը ոչ մի արդյունք չի տվել։
Այս լուրերի հետ կապված՝ ուկրաինական լրատվամիջոցները կրկին բարձրացրել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հակասությունների թեման, որը քննարկվում է դեռևս աշնան կեսերից։
Անհամաձայնության պատճառները Զալուժնիի էսսեն էր The Economist ամսագրում, որտեղ նա նշում էր «գեղեցիկ բեկման» և «պատերազմի դիրքային փուլին» անցնելու Ուկրաինայի զինված ուժերի անկարողության մասին: Զելենսկին վիճարկել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի այս կարծիքը, իսկ նրա գրասենյակը Զալուժնիին մեղադրել է Արևմուտքում խուճապ հրահրելու մեջ։
Ավելի ուշ The New York Times-ը գրել է Զալուժնիի «հեղինակությունը խարխլելու» մասին, քանի որ Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերի ղեկավար Վիկտոր Խորենկոյին՝ գերագույն գլխավոր հրամանատարի «գլխից թռնելով», այսինքն՝ շրջանցելով ստանդարտ ընթացակարգ:
Այժմ վերլուծաբանները Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի մեջ տեսնում են մի գործչի, ում շուրջ ցանկացած պահի կարող են միավորվել Զելենսկու բոլոր քննադատները։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկացի գեներալը Զելենսկու ներկայությամբ հարվածել է ուկրաինացի զինվորին
- Ուկրաինայի զինված ուժերը ստացել են նոր սերնդի AQ 400 Scythe անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը
- Բայդենը ծիծաղել է՝ ի պատասխան ՌԴ-ի դեմ Ուկրաինայի հնարավոր հաղթանակի մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան