Փաստաբան. Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ
Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է՝ դատավճիռը պարտադիր կբողոքարկվի։
«Այս պահին մեր առաջնահերթությունն Արմեն Գրիգորյանի գործով արդարացման դատական ակտ ունենալն է»,-Panorama.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստում լեզվաբան-փորձագետ, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը հայտարարել է՝ իր կողմից ստորագրած եզրակացության մեջ «ազգային թշնամանք»-ի փոխարեն ճիշտ էր գրել «ներազգային թշնամանք»։ Իսկ «ներազգային»-ը հանցակազմ չէր պարունակում։
Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում՝ նիստի ժամանակ անցած տարվա հուլիսի 15-ին։ Նա անազատության մեջ էր մայիսի 17-ից։ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին նրա պաշտպանը մշտապես բարձրաձայնել է, դիմել, սակայն դատավոր Արուսյակ Ալեքսանյանը երկարաձգել էր կալանքը։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, «Արմեն Միխայիլի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ է կատարել:
Անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված սահմանադրական կարգի հիմունքներից մեկը, «Հայելի» հաղորդաշարի եթերում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի ազգաբնակչությանը:
2022 թվականի մայիսի 8-ին Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հարցազրույցի ընթացքում՝ այդ կերպ իր դիտավորյալ գործողություններով, ընդհանրական բնույթ կրող և ազգաբնակչության լայն շրջանակին վերաբերելի հիշյալ ձևակերպումներով հրապարակայնորեն նվաստացնելով նշված դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը, մտացածին գաղափարներով և հայացքներով ատելություն և թշնամանք է սերմանել հայ ազգի շրջանում»։
Հարակից հրապարակումներ`
- Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին․ Մելիքյան
- Նոր մանրամասներ. Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով եզրակացություն գրած լեզվաբանին պարգևատրել են «Մովսես Խորենացի» մեդալով
- Տեղի ունեցավ ողբերգությունը, որովհետև դոկտոր-պրոֆեսորի եզրակացության մեջ «հայտնվեցին» «ազգային թշնամանք» բառերը
- Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստը ծանր մտորումների առիթ դարձավ. Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Ուշագրավ զարգացում՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին