Մեքենան բախվել է Բայդենի ավտոշարասյանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել: Reuters-ի հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Դելավերում, որտեղ ԱՄՆ առաջնորդը հանգստյան օրերն է անցկացնում կնոջ՝ Ջիլի հետ։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը չեն տուժել։
Bloomberg-ը հրապարակել է վթարի տեսանյութը։ Նրա խոսքով, վթարի մեղավորը բախվել է ավտոշարասյան մեքենաներից մեկին, երբ նախագահը մասնակցում էր քարոզարշավի միջոցառմանը: news.ru-ն գրում է, որ, լրագրողի հաղորդմամբ, վթարը չի խաթարել նախագահի գրաֆիկը՝ Բայդենն ու առաջին տիկինը հեռացել են իրենց մեքենայով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան