Կիպրոսի թուրքերի առաջնորդը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթներ հաստատելու ցանկության մասին
Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները ցանկանում են ուղիղ չվերթեր հաստատել Ռուսաստանի հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Կիպրոսի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը։ Բացի Թուրքիայից, ոչ մի այլ պետություն չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ միավորումը։
«Ակնհայտ է, որ սա այն բանն է, որը մենք իսկապես կցանկանայինք անել, բայց որպեսզի դա տեղի ունենա, Ռուսաստանի իշխանությունները պետք է թույլ տան ուղիղ չվերթներ բացել դեպի Էրջան օդանավակայան: Ցավոք, այս պահին մեզ չի հաջողվել նման թույլտվություն ստանալ»,-ասել է նա՝ մեկնաբանելով նման հնարավորության մասին հաղորդագրությունները։
Կիպրոսի թուրքերի առաջնորդը նշել է, որ «Ռուսաստանի զգալի թվով քաղաքացիներ ապրում են Հյուսիսային Կիպրոսում»։
«Նրանց մի մասը եկել է հարավից ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո, ոմանք տեղափոխվել են Թուրքիայից, ոմանք ուղղակիորեն Ռուսաստանից»,-նշել է նա և հավելել. «Ռուսները մեզ հետ զարգացնում են արդյունաբերությունը, մասնակցում են շինարարությանը։ Շատ զբոսաշրջիկներ կան Ռուսաստանից։ Գիտե՞ք, մենք ամեն օր թռիչքներ ենք ստանում Թուրքիայի օդանավակայաններից։ Շատ ռուսներ են գալիս Անթալիայից, Ստամբուլից և Թուրքիայի այլ քաղաքներից»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը զորավարժություն են անցկացրել
- Ռուսաստանը հյուպատոսական ծառայություններ կբացի Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության տարածքում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան