Արմեն Մելիքբեկյան. Կարծում եմ, որ Օզիբիլիզի որոշման հետևում ինքը չէ կանգնած
«Չեմ կարող ասել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա»,-այս մասին հայտարարել է ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում։
Նա նշել է՝ ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում է, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտի:
«Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին»,-ասել է Մելիքբեկյանը։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և կարիերան վերջերս ավարտած ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆեդերացիայից զանգում են ընկերներիս, ասում՝ եթե Արասին օգնեք, խնդիր կունենաք»․ Օզբիլիս
- Մեր խնդիրը հավաքականի մարզիչը չէ. Արաս Օզբիլիզ
- Եթե ինձ ընտրելու եք, որ Հենրիխ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է չընտրեք. Արաս Օզբիլիզ
- Արաս Օզբիլիզ. Վճռական եմ
- ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը
- Արաս Օզբիլիսն առաջադրվելու է ՀՖՖ նախագահի պաշտոնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին