Իրավունք 12:35 18/12/2023 Հայաստան

8-ժամյա աշխատանք, հանգստյան օրեր՝ Հայաստանում բոլորը ոտի տակ տված է. Լարիսա Ալավերդյան

2023 թվականին ինչ վիճակում էր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը՝ տարբեր ոլորտներում։ Panorama.am-ի խնդրանքով անցնող տարում ՀՀ-ում մարդու իրավինքների պատկերը ներկայացրել է իրավապաշտպան, Հայաստանի նանխկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Ընթացիկ տարում այն գործընթացը, որը կոչվում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, այն է՝ դատարանների դեմ այն արշավը, որը սկսվել է, ոչ թե 2023 թվականին, այլ դրանից առաջ, շարունակվել է՝ ունենալով հլու-հնազանդ գործադիր իշխանության գործիքը՝ լինի ուժային կառույցները, թե դատական իշխանության գրեթե ամբողջ մասը։ Ոտնահարվում են քաղաքական իրավունքները, մասնավորապես տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ։

2023 թվականին մենք լավ իրազեկված ենք Ալավերդիում տեղի ունեցող և դեռ շարունակվող հակաիրավական և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով համեմված գործընթացների մասին։

Այն սկսել է այն շրջաններում, որտեղ ընտրվել են ոչ իշխանական  թևի կոսակցությունների՝ ավագանու ղեկավարներ, կամ անդամներ։ Դրանց դեմ սկսվում են շարունակական բնույթ կրող քաղաքական հետապնդումները, նրանց ձերբակալում են, առաջադրվում են տարբեր հանցագորւծությունների մեջ մեղսավորություններ, վերջիններս հայտնվում են ճաղերի այն կողմում և իրենց այնպես են վախեցնում, որ դուս գալով այդ իրավիճակից, հրաժարվում են թե՛ ներքաղաքական դաշտում իրենց իրավուները պաշտպանելուց, թե՛ ընդհանրապես քաղաքականության մեջ մասնակցությունից, ինչպես Գորիսի քաղքաքապետի դեպքում եղավ։

Ամենակոպիտ աչքի ընկնող երևությը, տեղական մակարդակի վրա կոպտորեն և անթաքույց ընդդիմադիր կուսակցություններից ընտրավածներ փորարինում են ՔՊ- կուսակցության ներկայացուցիչներով՝  լինի ՏԻՄ ղեկավար, թե ավագանու անդամ։

Երկրոդը՝ խոսքի ազատության դեմ աննախադեպ գրոհն է։ Մենք գիտենք, որ բազմաթիվ մարդկանց ևս մեղադրանքներ են առաջադրել 1,2 տարի առաջ ֆեյսբուքում կամ այլ սոցիալական ցանցում արած արտահայտությունների համար։ Վերջիններիրս շատ խաճախ մեղադրում են, օրինակ ատելության խոսքի տարածման համար, բայց ատելության նույն խոսքը, որը տարածվում է պրոիշխանական գործիչների կողմից, երբևիցե որևէ մեկը նմանատիպ վերաբերմունքի չի արժանացել։

Սա ընտրովի արդարություն կամ արդարադատություն է, որն աշխարհում համարվում է  ժողովրդավարության ամենակոպիտ խախպտումը։ Խոսքի ազատության դեմ այսպիսի հետապնդումները շարունակմվում են մինչ օրս։ Հստակեցնենք, որ այդ գործողությունները տեղի են ունենում ոչ միայն ձերբակալումներով, կամ կալանավորելով, այլև՝ ոչ մի գործողություն չանելով, ինչպես Գրիգորի Խաչատուրովի դեպքում։

Բայց, որպես կանոն, նման գործերի վերջում պարզվում է, որ նրանց բերում են տնային կալանքի, որը դաժան, ազատազրկումի նման մի բան է, եթե ոչ ավելին, կամ հետո, երբ բոլոր կրքերը հանդարտվում են, շատերը հասկանում են եղելությունը՝ հայտարարվում են, որ գործը կարճվում է։

Ես ուզում եմ անդրադառնալ այնպիսի իրավունքի տեսակին, ինչպիսին է աշխատանքային իրավունքը։ Հայաստանում տասնյակ տարիներ շարունակ աշխատանքային իրավունքները ոտնահարվում են անխնա։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են աշխատում սուպերմարկերտների աշխատողները։ Նրանց այնպես են շահագործում, որ դեպքեր կան, երբ արցախցիներից գնում են ընդունվելու աշխատանքի, իրենց ասում են, որ հիմա դեռ չկա տեղ, բայց մի ամսից կլինի։ Սա նշանակում է, որ մարդիկ մեկ ամսից ավելի չեն դիմանում այդպիսի շահագործմանը։ 8-ժամյա աշխատանք, հանգստյան օրեր, բոլորը ոտի տակ տված է և այդ ամենը բացատրվում է նրանով, որ դրանք մասնավոր կազմակերպություններում են, բայց կներեք՝ եթե մասնավոր է, ապա Հայաստանից դո՞ւրս է։

Աշխատանքային իրավունքները շարունակվում են զանգվածաբար ոտնահարվել։
Ինքնագովեստի արժանացած աշխատավարձերի կամ թոշակների բարձրացումը, ձեռք առնելու նման մի բան է, որովհետև այն թվերը, որոնք հրապարակվում են թոշակների և նվազագույն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ, բացարձակապես չեն համապատասխանում ճշմարտությանը և բոլորը գիտեն, որ գնաճը բավականին բարձր տեմպով է ընթանում, այն դեպքում, երբ թոշակները բարձրացվում են շատ չնչին ձևով։ Մենք օրենք ենք ընդունել 2000-ականների վերջին, ըստ որի, նվազագույն  աշխատավարձը և թոշակը չպետք է լինեն ցածր, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Այսինքը մենք նաև տեսնում ենք սոցիալական իրավունքների կոպիտ խախտում։

Ես ցավում եմ, որ այդ առումով այդպես էլ չկայացան Հայաստանում գործող արհեստակցական միությունները։ Ես ոչ մի վատ բան չեմ ուզում ասել այն աշխատողների հասցեին, որոնք աշխատում են այդ արհեստակցական միավորումներում, բայց իրականում մարդին չեն դիմում այդ միություններին, երբ որ կոպտորեն ոտնահարվում են իրենց աշխպատանքային իրավունքները և այն բացատրվում է նրանով որ, մեր խոշոր գործատուները, նաև՝ առևտրային ցանցերում, պարզապես գտնվում են իշխանության հովանու ներքո։

Կան նաև այլ իրավունքներ, որոնց մասին քիչ են խոսում, դրանք խոցելի խմբերի իրավունքներն են, մասնավորապես՝ երեխաների, ծեր և անօգնական մարդկանց իրավունքներն են։ Մենք գիտենք, որ այս տարիների ընթացքում ուղղակի ոչնչացվեցին այն իստիտուտները, որոնք օգնում էին որոշ հնարավորություններ երեխաներին և խնամքի կարիք ունեցող ծերերին։ Մենք ունեինք այդպիսի հիմնարկներ, որտեղ այդ աջակցությունը տրամադրվում էր և գիտենք, որ նման հիմնարկների աշխատանքը, փաստորեն, դադարեցվեց, բայց դրան համարժեք այլ հաստատություն կամ համակարգ այդպես էլ չստեղծվեց։

Զրուցեց՝ Արմեն Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok...
Աղբյուր` Panorama.am
17:44
Խորենացի փողոցում վթարի ենթարկված մոտոցիկլավարը մահացել է
Մայրաքաղաքի Խորենացու փողոցում դեկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ին  միմյանց են բախվել «Մինի Կուպեր» մակնիշի մեքենան և...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԵԱՏՄ նիստում Լուկաշենկոյի ցինիկ պահվածքը Փաշինյանի նկատմամբ
Փաշինյանն ու Լուկաշենկոն վիճել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ հայկական պատվիրակությունը չի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Դստերը շան վզկապով զբոսնելու հանած կինը պատժվել է
Օմսկում Պերվոմայսկի շրջանային դատարանը օրինական է համարել տեղի բնակչուհուն վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումը, որն իր դստերը...
Աղբյուր` Panorama.am
17:09
Թուրքիան քննարկում է ռուսական Azimut ընկերության ինքնաթիռի առգրավման խնդրանքը
Թուրքական իշխանությունները դիտարկում են նոյեմբերի 24-ին Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս հրդեհված Azimuth ինքնաթիռը բռնագրավելու...
Աղբյուր` Panorama.am
17:08
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։ Էրմենիհաբերի հաղորդմամբ, ասել է Թուրքիայի...
Աղբյուր` Panorama.am
16:54
Ճաշերը համեմելու համար աղի փոխարեն օգտագործեք սև պղպեղ, սխտորի փոշի, բալզամիկ, կոճապղպեղ... ԱՆ
Նոր տարին համեղ ու բազմազան ուտեստների ժամանակն է: Բայց գիտե՞ք, որ սնունդը պատրաստելիս կարևոր է ուշադրություն դարձնել աղի օգտագործմանը, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հանրային հ/ը որդեգրած գործելաոճի պայմաններում՝ Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
Մայր Աթոռից հայտնում են, որ  նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը դեկտեմբերի 31-ին ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չարենց, Իսահակյան, մյուսներ ... իրենց ներդրումն ունեն, այդ ամենի համար ենք պայքարում, ոչ միայն մեզ համար. Էդուարդ Միլիտոնյան
Հայաստանի ստեղծագործական միությունների, մասնավորապես Գրողների և Նկարիչների միությունների շենքերի  հարցով ՀՀ դատախազության ՀՀ վարչական...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ռուբեն Մուրադյանը՝ տեսախցիկների վերաբերյալ նոր օրինագծի մասին. Թվային կոնցլագերը հենց սա է
Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանն ուշադրություն է հրավիրում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած տեսախցիկների...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}