Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ
Դեկտեմբերի 22-ին՝ ուրբաթ օրը, վերաքննիչ դատարանը քննելու է Նարեկ Մալյանի խափանման միջոցը փոխելու հարցը:
«Նարեկին նստացրել են լայվի համար. գործով ոչ տուժող կա, ոչ վկա կա, ոչ էլ ապացույց: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Նարեկից քաղաքական հոդվածով դասական քաղբանտարկյալ է կերտել, որի բանտում լինելը հիմա մի կողմից դարձել է անիմաստ, մյուս կողմից՝ ժամանակավրեպ:
Ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանով Մալյանը կհայտնվի ազատության մեջ, որովհետև պարզ տրամաբանությունը հուշում է, որ իշխանությունն արդեն իսկ լուծել է իր խնդիրը՝ Նարեկին կալանավորելու ճանապարհով փորձել վախեցնել մյուս այլախոհներին, և հիմա պետք է ազատ արձակի նրան:
Ըստ էության, քաղբանտարկյալ ունենալու անհրաժեշտություն իշխանությունն այս պահին չունի, ինչի ապացույցը կունենանք վերաքննիչ դատարանի կայացրած վճռով, եթե, իհարկե, քաղբանտարկյալներ ունենալու դեռևս անտեսանելի անհրաժեշտություն չկա»,-դատական նիստից առաջ նման կանխատեսում ու կարծիք է հայտնել քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին