Հուսով ենք՝ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հինգ իրավապաշտպանների դիմումին ի պատասխան՝ ստացել ենք մի քանի արձագանքներ։ Այսօր ես և իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանը հանդիպում ենք ունեցել Կանադայի դեսպանության առաջին քարտուղար պարոն Էնդրյու Ուեբի հետ։
Նրան ներկայացրել ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերում Հայաստանում առկա և գնալով ահագնացող խնդիրները՝ ինչպես ընդհանուր-իրավական, այնպես էլ անհատական գործերի մակարդակներում։ Հուսով ենք, որ բարձրացված խնդիրները կլինեն միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները