Forbes.Ռուբեն Վարդանյանն ինչի վրա է ծախսել 700 միլիոն դոլարը
Forbes-ը կազմել է այն հիմնական բարեգործական նախագծերի ընտրանին, որոնց վրա գումար է ծախսել Ադրբեջանում գերության մեջ գտնվող բարերար, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Ինչպես Forbes-ին հայտնել են Ռուբեն Վարդանյանի հիմնադրած IDeA հիմնադրամից, նրա ընտանիքը և գործընկերները 2001-2023 թվականներին ավելի քան 700 միլիոն դոլար են ներդրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և այլ ոլորտներում: Բացի Հայաստանի տնտեսական զարգացման ներդրումներից, մոտ 430 միլիոն դոլար, գումար է հատկացվել նաև կրթությանը (202 մլն դոլար), մարդասիրական նախաձեռնություններին (68 մլն դոլար), մշակույթի և պատմամշակութային ժառանգության պահպանման բնագավառին (20 մլն դոլար), տարածաշրջանային զարգացմանը զբոսաշրջության, քաղաքաշինության և ենթակառուցվածքների ոլորտներում նախագծերին (108 մլն դոլար), գիտության և տեխնիկայի, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին (13 միլիոն դոլար):
Հրապարակման մեջ խոսվում էր Ռուբեն Վարդանյանի ամենախոշոր բարեգործական ծրագրերի՝ UWC Դիլիջան միջազգային դպրոցի, Տաթևի վերածննդի, «Ավրորա» մրցանակի, արցախահայության օգնության, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի մասին։
2022 թվականի աշնանը Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, տեղափոխվել Արցախ և 2022 թվականի նոյեմբերի 4-ից գլխավորել հանրապետության կառավարությունը։ 2023 թվականի փետրվարին այս պաշտոնից հրաժարականից հետո նա մնաց ապրելու Արցախում։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից հետո Արցախի Հանրապետության իշխանությունները մեկ օր անց ընդունել են ռուսական խաղաղապահզորակազմի հրամանատարության հրադադարի առաջարկը։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Հրամանագրի համաձայն՝ լուծարվում են բոլոր պետական հիմնարկները, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի բնիկ հայ բնակչությունը, փախչելով Բաքվի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից, ստիպված լքել է հանրապետության տարածքը՝ ապաստան գտնելով Հայաստանում։
Արցախի դեմ Բաքվի ագրեսիայից մեկ շաբաթ անց Վարդանյանը փորձել է լքել հանրապետությունը, սակայն սահմանային անցակետում ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից։ Ադրբեջանը նրան մեղադրում է «սահմանն ապօրինի հատելու, ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- 150 միջազգային գործիչ Ալիևից պահանջել է ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մյուս ապօրինի կալանավորվածներին
- Ռուբեն Վարդանյանի ցանկում չլինելն է Ռուսաստանի լռության պատճառը. Քաղտեխնոլոգ
- Նուբար Աֆեյան. Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը նպատակ ունի հոգեբանական խոշտանգումների ենթարկել աշխարհի հայերին
- Ռուբեն Վարդանյանի որդի. Հայրս 100 տոկոս պատրաստ էր նման սցենարի
- Ռուս վերլուծաբանները կոչ են արել միջամտել բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության հետ կապված իրավիճակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան