Անահիտ Ավանեսյան. էԿՈ-ի համար 53 տարեկանի շեմը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի
2023 թ. կրկնակի նվազել է մայրական մահացության ցուցանիշը, նաև «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի» թիրախ հանդիսացող մեռելածնության ցուցանիշը, որը մինչ 2020թ. ստաբիլ տատանվել է 16-19 պրոմիլի (600-850 դեպք) շրջանակներում, իսկ այսօր չի գերազանցում 11,2-ը: Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են առողջապահության նախարարությունում։
Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, 2023թ. նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է ծնունդների թիվը (32926` ավելացել է 336-ով): Անպտղության հաղթահարումը երկրի կարևորագույն թիրախներից է, միաժամանակ այն ծրագրերից է, որն ունի չափազանց մեծ պահանջարկ բնակչության շրջանում: Հաշվի առնելով այս ամենը, 2023թ. հունվարից ծրագրին հատկացված ֆինանսավորման կտրուկ աճի շնորհիվ, աննախադեպ ընդլայնվել են շահառուների խմբերը: Ծրագրի մեկնարկից մինչև նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում: Թվարկված միջոցառումները միտված են մեկ նպատակի` հասնել ոլորտային ռազմավարություններով սահմանված թիրախներին:
Անդրադառնալով վերարտադրողական առողջության թեմային՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր տարիքային քաղաքականության հետ կապված համո՞զված ենք, որ ճիշտ քաղաքականություն ենք վարում, որովհետև շատ են լինում դեպքերը, մանավանդ ես նամակներ, դիմումներ եմ ստանում: Հատկապես զոհված զինծառայողի ընտանիքներում տարիքային սահմանափակումների հետ կապված խնդիրներն առավել սուր են հնչում: Մենք այդտեղ համո՞զված ենք, որ մեր քաղաքականությունները ճշգրիտ են»:
Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն արդեն իսկ ուղարկել են Ազգային ժողով: «Երկու շեմ ենք փոխում՝ էԿՈ-ի համար 53 տարեկանը բարձրացնում ենք 55-ի և փոխնակ մոր համար 35-ը՝ 38-ի»,- նշել է նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան