Դա մեծ ողբերգություն էր Արա Մարտիրոսյանի համար․ Արամե
«Արայի հետ ծանոթացել եմ շուրջ 16 տարի առաջ Երևանում։ Հիշողությունները՝ կենսուրախ են։ Երբ տեղափոխվեց ԱՄՆ, այնտեղ էլ էինք հանդիպում։ Հերթական դժբախտ օրն է երգարվեստի համար։ Եվ որպես մարդ, և որպես երգիչ տաղանդավոր էր։ Վստահ եմ՝ հարյուր հազարավոր մարդիկ այսօր ցավ են ապրում, որովհետև կյանքից հեռացավ երիտասարդ և տաղանդավոր մարդ, որը դեռ շատ կարող էր երգել»,-Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երգիր Արամեն։
Նա հայտնեց, որ Մարտիրոսյանի մայրիկի մահվանից հետո մի քանի անգամ հանդիպել է Արային։
«Հասկանալով, որ դա մեծ ողբերգություն էր Արայի համար, այդ մասին շատ չէինք խոսում, ինքը ևս վիշտը ցույց չէր տալիս։ Համերգների ժամանակ նույնպես հանդիպեցինք, նա բարձրացավ բեմ այնպես, ինչպես մինչև այդ դեպքը։ Դա խոսում է ուժեղ կամքի և գերպրոֆեսիոնալիզմի մասին»,- պատմեց Արամեն։
Նշենք, որ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։ Հայտնի երգիչները, հարազատները և երկրպագուները հրաժեշտ են տալիս սիրված երգչին։
Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին կյանքից անժամանակ հեռացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Երգչի ընկերները Panorama.am-ին հայտնեցին, որ նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։ Բժիշկները ժամեր շարունակ պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն գրանցվել է սրտի կանգ:
Հարակից հրապարակումներ`
- Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են Ալեն Սիմոնյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք
- «Նրա խռպոտ ձայնում կար անսահման բարություն, սեր․․․»․ Գարիկ Պապոյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
- «Սրտում վեց ստենտ ուներ, վերջերս շատ էր գանգատվում»․ Կամո Սեյրանյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
- Առաջին լուսանկարները՝ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից