«Սրտում վեց ստենտ ուներ, վերջերս շատ էր գանգատվում»․ Կամո Սեյրանյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
«Արա Մարտիրոսյանը յուրահատուկ ձեռագիր ուներ, իր ձայնային խռպոտ տեմբրը․․․ բոլորիս ցավակցում եմ՝ մեծ երգիչ կորցրեցինք»,- Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա ընկեր, դուդուկահար Կամո Սեյրանյանը։
Հարցին,թե ի՞նչն էր անհանգստացում Մարտիրոսյանին,Սեյրանյանն ասաց․ «Գիտենք, որ Արա Մարտիրոսյանն ուներ սրտի հետ կապված խնդիրներ։ Ուներ 6 ստենտ սրտի մեջ դրված։ Շրջագայությունների ժամանակ շատ գանգատվում էր առողջական խնդիրներից, նևրոզ ուներ, հաճախ ասում էինք՝ դու քո շուքի հետ էլ յոլա չես գնում»։
Նա նշեց, որ Մարտիրոսյանը նաև ծանր է տարել մայրիկի մահը։
«Վերջերս Արայենց տանը իր հայրիկի հետ զրուցելիս ասում էր՝ անհամբեր սպասում է,թե երբ է այս քառասուն օրն անցնելու»,- պատմեց նա։
Նշենք, որ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։ Հայտնի երգիչները, հարազատները և երկրպագուները հրաժեշտ են տալիս սիրված երգչին։
Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին կյանքից անժամանակ հեռացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Երգչի ընկերները Panorama.am-ին հայտնեցին, որ նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։ Բժիշկները ժամեր շարունակ պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն գրանցվել է սրտի կանգ:
Հարակից հրապարակումներ`
- Առաջին լուսանկարները՝ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից
- Արայի հոգին հանգստացավ, մերը՝ ամեն անգամ փոթորկվելու է. Ավետ Բարսեղյան
- Արա Մարտիրոսյանի նախկին կնոջ գրառումը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին