Նախագծում կուսակցություններին վերաբերող կարգավորումը հակասում է Սահմանադրությանը. Արծվիկ Մինասյան
«Ընտրական շրջանում կուսակցությունների և դաշինքների ծախսերի նկատմամբ վերահսկողությունը միմյանցից էականորեն չեն կարող տարբերվել, քանի որ ֆինանսավորման աղբյուրներն երկու դեպքոեւմ էլ պետք է լինեն օրինական, տրամաբանական և հնարավորություն ստեղծվի պատշաճ վերահսկողություն իրականացնել»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հանձնաժողոցը քննարկեց ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանի և Տրդատ Սարգսյանի հեղինակած օրենքների փաթեթով առաջարկվող փոփոխությունները, որոնք վերաբերում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ կատարելուն։
Պատգամավորն անդրադարձավ նախագծով առաջարկվող կարգավորմանը, որով կուսակցությունների և նախընտրական դաշինքների ֆինանսական գործողությունների վերահսկման լիազորությունների տարանջատում է մտցվում։
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նախագծով տարանջատումն միանշանակ չէ, քնաի որ այս երկուսը պետք է միմյանց հետ օրգանական կապի մեջ լինեն։
Այսօր այս տարանջատումը, որ դրված է նախագծում և ընթացքում էլ է փոփոխության ենթարկվելու, էականորեն խաթարելու է կուսակցությունների ֆինանսավորման և դրանց նկատմամբ սահմանադրական վերահսկողության արդյունավետ մեխանիկզմը»,-հայտարարեց Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ ընտրություններին ընդհանուր ֆինանսավորումից օգտվում են նաև այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են 2 %-ի շեմը։
«Այսօրվա կարգավորումներով անհասկանալի է, թե այդ կուսակցություննը, կամ դաշինքները, եթե լինեին, ապա ինչպես պետք է նախագծով առաջարկվող նպատակային ֆինանսավորման չափորոշիչներին բավարարին կամ արդյոք այդ չափորոշիչները վերաբերում է նաև իրենց, թե ոչ»,-ասաց Մինասյանը։
Նա ընդգծեց, որ նախագծով բերված հասկացություններն օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանված չեն։
«Այսօր այն ենթաօրենսդրական ակտով, որ ընդունված է կուսակցությունների ֆինանսավորման առումով , ստացվում է մի իրավիկճակ, երբ կուսակցությունները պետք է ներկայացնեն հաշվետվություն, ըստ էության, կուսակցության անդամների վերաբերյալ»,-հայտարարեց Մինասյանը և կարծիք հայտնեց, որ այն կհակասի սահմանադրական այն կարգավորմանը, որ կուսակցություններն անկախ են, ինքնուրույն և չեն գտնվում վերահսկողության տակ։
Պատագամովրը համաձայնեց, որ խոշոր ֆինանսավորում անելու դեպքում պետք է ներկայացվի տվյալ կուսակցականի տվյալները, բայց ոչ փոքրերինը և՝ մուծած անդամավճարների համար։
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին
- Որևէ երկիր չի կարող էս ձեր մեղմ, խոնարհ, հեզ խոսքերը հիմք ընդունելով՝ պատերազմ չհայտարարել. Արծվիկ Մինասյան