Իրավունք 22:25 19/12/2023 Հայաստան

Կորել է Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործը

Հակակոռուպցիոն կոմիտեն, որը նախկինում կոչվում էր հատուկ քննչական ծառայություն, «կորցրել» է Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործը։ Այդ մասին գրում է «Փաստինֆոն»:

«Հիշեցնենք, որ նախկին պատգամավորի և նախարարի կողմից առերևույթ չարաշահումների մասին ձեռք բերված տվյալների մասին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր դեռևս 2018թ․ օգոստոսի 29-ին՝ պաշտոնական հաղորդագրությամբ նշելով, որ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ։ Գրում է Փաստինֆոն:

Այն հարուցվել էր դեռևս 2017թ․՝ Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, որը վերաբերում էր 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի կողմից լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու և ընկերության ներքին իրավական ակտերի ու ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ կազմակերպությունների վարկեր տրամադրելու վերաբերյալ:

Գործով մեղադրանք էր առաջադրվել ընկերության նախկին տնօրենին՝ Իրինային, բայց հետագայում այն հետաքրքիր զարգացում է ստացել։ Մեղադրյալը սկսել է ցուցմունքներ տալ ՀՀ տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ՝ վերջինիս մեղադրելով իր բաժնեմասը շորթելու մեջ։ Մասնավորապես, ըստ տիկնոջ, 2014 թվականի ընթացքում Բեգլարյանի հանձնակատար ոմն Ավդալյանի սպառնալիքների ներքո հայտնել է նախ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, ապա նաեւ տվյալ ընկերությունում իր ունեցած 28,5 տոկոս բաժնեմասը նվիրել Գարիկ Մուշեղյանին։

Ցուցմունք է տրվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի դեմ, որն, ըստ Իրինայի, 2016 թվականին պահանջել է Ասրաթյանին վերադարձնել ընկերությունում ներդրված նրա գումարները, ապա նաեւ նրա պահանջով իրեն անվստահություն են հայտնել ու ազատել տնօրենի պաշտոնից։

Տվյալ գործի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «... Ցուցմունքներում որպես վարկային կազմակերպության նախկին գործադիր տնօրենից նրա բաժնեմասը շորթելուն, բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ապօրինի հավաքելուն առնչություն ունեցած անձի մատնանշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ. Բեգլարյանի անունը։ Բացի այդ, տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մ.Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքերի վերաբերյալ»։ Հետեւապես որոշում է կայացվել քրգործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին։

Այս գործի մասին հետագայում իրավապահները լռեցին ու «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, որը ձեւավորվել է Հատուկ քննչական ծառայության հենքի վրա ու կոչված է քննելու կոռուպցիոն գործերը՝պարզելու աղմկահարույց այդ գործի ճակատագիրը։ Ի վերջո նախկին պաշտոնյաներին մեղադրանք առաջադրեցին, թե ներողություն խնդրեցին նրանց անունն անհարկի քրեական գործով շրջանառելու համար։ Մասնավորապես՝ դեկտեմբերի 4-ին ուղարկված հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե ինչ փուլում է գտնվում «Ֆ․ Ի․ Կ․ Օ ՈՒՎԿ» բաժնեմասի շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, կան արդյոք որպես մեղադրյալ ներգրավված անձինք, թե ոչ, արդյո՞ք Գագիկ Բեգլարյանին և Մհեր Սեդրակյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացվել է, թե ոչ։

Օրեր շարունակ ՀԿԿ-ն հարցմանը չէր պատասխանում։ Մեր հետեւողական հարցապնդումների արդյունքում, ի վերջո, ստացանք կարճ գրություն՝ «Ֆ․ Ի․ Կ․ Օ» ՈւՎԿ-ի բաժնեմասի շորթման դեպքի առթիվ որևէ քրեական վարույթ ՀՀ հակակոռուցպիոն կոմիտեում չի իրականացվում»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀԿԿ-ից։ Որեւէ խոսք չկա, թե ինչ է եղել քրեական գործի հետ։

Նկատենք, որ քրգործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին որոշումը կայացվել է 28.09.2018 թ. ՀՀ ՔԿ ՀԿԳ ավագ քննիչի կողմից։ Հետեւապես այն ուղարկվել է ՀՔԾ, որի նախագահը Սասուն Խաչատրյանն էր,որն այսօր ղեկավարում է ՀԿԿ-ն։ Այստեղ կամ պետք է քննություն իրականացնեին ու ասեին բավարար ապացույցներ չկան ու նախկին պաշտոնյաների մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կայացնեին ու մյուս մասը նորից հետ ուղարկեին ՔԿ, կամ մեղադրանք առաջադրեին եւ ուղարկեին դատարան, կամ էլ , նյութերին ծանոթանալիս նկատելով, որ ջուր է, դատախազության միջոցով սուս ու փուս ուղարկեին տվյալ գերատեսչություն՝ իրենց սարքած գործի տակից դուրս գալու։ Այսպես, թե այնպես գործի ճակատագրի մասին գրառում ՀԿԿ-ի մատյաններում պետք է, որ պահպանված լինի, սակայն պաշտոնական պատասխանից տպավորություն է, որ այն ուղղակի ցնդել է»,-հայտնում է հոդվածագիրը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}