«Նրա խռպոտ ձայնում կար անսահման բարություն, սեր․․․»․ Գարիկ Պապոյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
«Կան մարդիկ, որ կյանքի ընթացքում թողնելով որոշակի աժեքներ, արժանանում են «անունի»։ Մարդ կա դրա համար նրան մի ողջ կյանք է հարկավոր, մարդ կա՝ այնքան կարճ կյանք, որքան ապրեց Արա Մարտիրոսյանը։ Նա իր կյանքի կարճ ժամանակում թողեց այնքան, որքան մարդիկ հասցնում են անել շատ երկար ժամանակում։ Արայի մասին չեմ ուզում անցյալով խոսել, ոչ մի կերպ չի ստացվում։ Արայի կորուստը միայն իր ընկերների, ընտանիքի կորուստը չէ, առհասարակ որպես երգիչ մեծ կորուստ է։ Արայի թողածը չի ունենալու այն կարճ կյանքը, որն ինքն ունեցավ»,- Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ Գարիկ Պապոյանը։
Նրա խոսքով՝ Արա Մարտիրոսյանը որպես հյուր մշտապես սպասված է եղել Vitamin ակումբում։
«Նա ինձ համար միշտ եղել է մարդ, որի հետ հանդիպմանը երկար եմ սպասել։ Նրան տեսնելիս՝ լարվել եմ։ Նա իմ փոքրիկ երգարվեստի նկատմամբ բացառիկ ուշադիր է եղել։ Վերջին անգամ օրեր առաջ ենք հանդիպել՝ Համալիրում, մրցանակաբաշխության ընթացքում»,- պատմեց Գարիկը՝ հավելելով․ « Այն խռպոտ ձայնի մեջ կար անսահման բարություն, սեր, չի ասոցացվում շատ մարդկանց հետ։ Մենք այստեղ ենք՝ նրան ճանապարհելու համար, բայց դեռ երկար տարիներ չենք կարողանալու մինչև վերջ ճանապարհել»։
Նշենք, որ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։ Հայտնի երգիչները, հարազատները և երկրպագուները հրաժեշտ են տալիս սիրված երգչին։
Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին կյանքից անժամանակ հեռացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Երգչի ընկերները Panorama.am-ին հայտնեցին, որ նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։ Բժիշկները ժամեր շարունակ պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն գրանցվել է սրտի կանգ:
Հարակից հրապարակումներ`
- «Սրտում վեց ստենտ ուներ, վերջերս շատ էր գանգատվում»․ Կամո Սեյրանյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
- Առաջին լուսանկարները՝ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից
- Արայի հոգին հանգստացավ, մերը՝ ամեն անգամ փոթորկվելու է. Ավետ Բարսեղյան