Քաղաքական 23:33 19/12/2023 Հայաստան

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանին  հավատարմագրումից զրկելու՝ ԱԺ աշխատակազմի որոշման վերաբերյալ, որում ասվում է։

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

19 դեկտեմբերի, 2023թ․, Երևան

Դեկտեմբերի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ազգային ժողովի աշխատակազմից գրությամբ տեղեկացրել են, որ նախազգուշացում են հայտնել խորհրդարանում հավատարմագրված Քնար Մանուկյանին, և քանի որ դա երկրորդն էր այս տարվա ընթացքում, լրագրողը հավատարմագրումից զրկվել է։ Սա արտառոց երևույթ է հայաստանյան լրատվական դաշտի համար։

Իսկապես կողմերի միջև այս կոնֆլիկտը նոր չէ, և սկիզբ է առել դեռ մարտի 21-ին, երբ լրատվամիջոցի նույն թղթակիցը նկարահանել է անվտանգության աշխատակիցներին, որոնք սպասում էին հրահանգի՝ հանդարտեցնելու նիստերի դահլիճում բորբոքված թեժ իրավիճակը։ Ավելի ուշ այդ նյութը հրապարակվել է օրաթերթին պատկանող «Armlur.am» կայքում և դարձել խմբագրությանը առաջին նախազգուշացումը ներկայացնելու առիթ։

Այս անգամ ԱԺ աշխատակազմի դժգոհությունը հարուցել է այն, որ լրագրողն իր գործունեությունը ծավալել է ոչ թե ԱԺ նստավայրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար առանձնացված հատուկ տեղում, այլ պաշտոնապես արգելված տարածքում։ Բացի այդ, ըստ աշխատակազմի գրության, Քնար Մանուկյանը «առանց պատգամավորի համաձայնության իրականացրել է մասնագիտական գործունեություն, շարունակել է հետապնդել և հնչեցնել զրպարտական և վիրավորական հարցադրումներ»։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հիշեցնում ենք, որ վերոնշյալ առաջին միջադեպի կապակցությամբ իր դիրքորոշումն է հայտնել Տեղեկատվական վեճերի խորհուրդը, ըստ որի՝ խորհրդարանում լրագրողների գործունեությանը վերաբերող կարգն ունի մի շարք անորոշություններ և անհիմն պահանջներ, որոնք կաշկանդում են լրատվամիջոցների ազատությունը։ ՏՎԽ-ն եզրակացրել է, որ այդ դրույթների կիրառումը հանգեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակման։

Նույնը վերաբերում է նաև երկրորդ նախազգուշացմանը, որի պատճառներից է, ըստ պաշտոնական մեկնաբանության, «արգելված տարածքում» լրագրողի գործունեությունը։ Ընդհանուր առմամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղաշարժի այն սահմանափակումները, որոնք կիրառվել են 8-րդ գումարման խորհրդարանի օրոք, աննախադեպ են ՀՀ օրենսդիր մարմնի պատմության մեջ։ Դրանք անհամաչափ և կոշտ խոչընդոտներ են ստեղծում լրատվամիջոցների համար և հակասում են միջազգային ժողովրդավարական նորմերին, ինչի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք։ Մատնանշել ենք նաև լրագրողների հավատարմագրմանը վերաբերող՝ 2021-22 թթ․ օրենսդրական փոփոխությունների խնդրահարույց լինելը և դրանց հնարավոր բացասական հետևանքները։

 

Ինչ վերաբերում է զրպարտության մասին կողմերի փոխադարձ մեղադրանքներին (ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է, որ «Ժողովուրդ» թերթը փողով հոդվածներ է հրապարակում, իսկ Քնար Մանուկյանը հարց է հնչեցնում պատգամավորի՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվելու մասին), ապա դրանք կարող են քննվել դատական ատյաններում, և մենք առայժմ ձեռնպահ ենք մնում գնահատական տալուց։

Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կողմից բազմիցս հնչեցված հորդորն առ այն, որ ԱԺ-ում կոնֆլիկտային իրավիճակները, այդ թվում՝ լրագրող-պատգամավոր հարաբերություններում ծագած խնդիրները պետք է դառնան քննարկման առարկա խորհրդարանի էթիկայի հանձնաժողովում։ Պնդում ենք նաև, որ Ազգային ժողովում ԶԼՄ-ների ներկայացուցիչների պահվածքի և գործելաոճի հետ կապված հարցերը անհրաժեշտ է լուծել լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառմամբ՝ հնարավորինս զերծ պահելով այդ գործընթացը միակողմանի վարչարարությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱԺ ղեկավարությունից պահանջում ենք․

-համաձայն «Զանգվածային լրատվության մասին» օրենքի՝ խորհրդարանում անհապաղ հավատարմագրել «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացրած մեկ այլ լրագրողի, իսկ Քնար Մանուկյանի կարգավիճակը վերականգնելու համար նախաձեռնել խմբագրության հետ բանակցություններ (այդ գործընթացում պատրաստակամություն ենք հայտնում միջնորդի դեր ստանձնել),

-քննարկումներ սկսել վերոհիշյալ օրենքում լրագրողների հավատարմագրմանը վերաբերող դրույթների և դրա հետ կապված՝ ԱԺ-ում գործող կարգերի բարեփոխման և դրանք միջազգային նորմերին համապատասխանեցնելու նպատակով։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Գորիսի մամուլի ակումբ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:40
Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Միրզոյան- Յան Յոակիմ Ստրանդ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
18:16
Նման կարիերան մի ամբողջ կյանքի համար հաջողված կարելի է համարել․ Փաշինյանը՝ 33-ամյա Քյարամյանի մասին
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Դեկտեմբերին Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Լատվիայում
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Զեյնալյանի մանդատը հանձնել են Ալեքսանդր Ավետիսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սա համարում եմ պարտադրանքի, փաստի առաջ կանգնեցնելու մեթոդ. Արցախի ՄԻՊ
2025 թվականին ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից այդ գումարը...
Աղբյուր` Panorama.am
17:23
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի առաջին այցելուները
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ այսօր Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է տաճար՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Փորձելու է սեփական մեղքերը թողնել մորուքավոր, անլվա, անթրաշ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան
Սափրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց պաշտոնանկությունների շղթա, որոնց պատճառների մասին սակայն տրամաբանական բացատրություն չհնչեց։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող  Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
16:24
173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնային համակարգը չի գործում. «Հետք»
Արդարադատության նախարարությունը 2021 թվականի հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Նորք Մարաշում որևէ ճանապարհաշինության նկատմամբ վերահսկողություն չկա. Պեդրո Զարուկյան
«Նորք Մարաշում վերջին 3 տարին անընդմեջ 2 շաբաթ չի եղել, որ ճանապարհները լուրջ փոսեր կամ անավարտ շինարարություն չունենան»,-ահազանգում...
Աղբյուր` Panorama.am
16:12
ՀՀ քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել ԼՂ բնակչության վրա. Արմեն Ղազարյան
«Հայաստանի քաղաքացիությունն ի սկզբանե չի տարածվել Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»,- ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Իսրայելի զինվորականները լիբանանցիներին զգուշացրել են չվերադառնալ 60 գյուղեր
Իսրայելի զինվորականները նախազգուշացրել են լիբանանցիներին չվերադառնալ երկրի հարավում գտնվող 60 գյուղեր: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հիշեցնելոց,...
Աղբյուր` Panorama.am
15:50
«Հանուն հայրենիքի նահատակների» կրթաթոշակներ հանձնվեցին նահատակվածների ուսանող հարազատներին և պատերազմների մասնակիցներին
«Կրթաթոշակի տրամադրման նախագիծը պատահական չէ, մենք այս նախագծի մեջ նպատակներ իմաստ և բովանդակություններ ենք...
Աղբյուր` Panorama.am
15:46
ՔՊ խմբակցությունը նիստում հնարավոր է քննարկեն Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը
NEWS.am-ի տեղեկություններով այսօր երեկոյան ՔՊ խմբակցության նիստ է կայանալու: Թեեւ ՔՊ-ական պատգամավորները NEWS.am-ի թղթակցի հետ չեն ցանկացել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Գալուզին. ՌԴ-ն աշխատում է «3+3» հարթակը կազմակերպության վերածելու ուղղությամբ
Ռուսաստանն աշխատում է Հարավային Կովկասում «3+3» խորհրդատվական հարթակը վերածել լիարժեք կազմակերպության։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:27
Արցախցիների առջև ուլտիմատում են դրել՝ կամ ազատվել աշխատանքից, կամ ընդունել ՀՀ քաղաքացիություն. Իրավապաշտպան
«2023 թվականի  Արցախի տարածքում սանձազերծված ագրեսիայից հետո  իշխանությունը ձեռնարկեց անկախ Հայաստանի պատմության մեջ մարդու...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմեն Պետրոսյան. Առաջիկայում Բաքուն ավելի կկարծարցնի դիրքորոշումը, կսրի հռետորաբանությունը
«COP29-ի ավարտից անմիջապես հետո այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական մեդիա-փորձագիտական դաշտերը հրահանգավորվել են ձևավորելու կեղծ...
Աղբյուր` Panorama.am
15:00
Զարեհ Սինանյանը 20 օրով գործուղվում է Լոս Անջելես, Նյու Յորք, Նիցցա, Փարիզ
Նիկոլ Փաշինյանի որոշմամ, նոյեմբրի 29-ից մինչև դեկտեմբերի 17-ը Զարեհ Սինանյանն ու նրա պատվիրակության անդամներ գործուղվում են ԱՄՆ ու Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:58
Եթե բարձրագույն պաշտոնի հնարավոր է հասնել առանց բանակային ծառայության, դա ուղերձ է ժողովրդին, որ ծառայությունից կարելի է խուսափել. Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետականության և հատկապես Բանակի նկատմամբ վերաբերմունքը արտահայտվում է նաեւ ու հատկապես պետական...
Աղբյուր` Panorama.am
14:44
ՌԴ փոխարտգործնախարար. Պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» II...
Աղբյուր` Panorama.am
14:35
Արցախցիները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. Գեղամ Ստեփանյան
«Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված  արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝...
Աղբյուր` Panorama.am
14:17
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերով այս տարվա ընթացքում ստացվել է 57 հաղորդում
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է: Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ամաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կրեմլը Հալեպի վրա գրnhայինների հարձակnւմն անվանել է nտնձգnւթյnւն Սիրիայի ինքնիշխանության դեմ
Կրեմլը Հալեպ քաղաքի վրա իսլամիստ գրոհայինների հարձակումը համարում է ոտնձգություն Սիրիայի ինքնիշխանության դեմ և հանդես է գալիս տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եղանակն՝ առաջիկա օրերին
Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հալեպում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել. ԱԳՆ
Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։ Այդ մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի...
Աղբյուր` Panorama.am
13:46
Օկուպացված Արցախում արդեն բնակվում է 30 հազար ադրբեջшնgի
Օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում ադրբեջանցիներն արդեն բնակեցրել են շուրջ 30 հազար մարդու։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, ըստ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}