Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերն այսօր կվառեն
Այսօր՝ ժամը 19:30-ին տոնական միջոցառմամբ կմիացվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։
Քաղաքապետարանից հայտնում են՝ սպասվում է համերգային շոու-ծրագիր, վառ լուսավորություն, տոնական տրամադրություն և, իհարկե, հրավառություն:
Երեկոյի ընթացքում բեմում է լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, հնչելու են Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործությունները:
Ծրագիրն էլ ավելի գունեղ են դարձնելու «Բարեկամություն» համույթի սաները, ինչպես նաև «Swag Art School»-ի երեխաները:
Լույսերի միացման հիմնական արարողությանը զուգահեռ՝ լինելու է տոնական հրավառության, իսկ համերգային ծրագրի ավարտին ելույթ կունենան Արամ MP3-ն և Սրբուկը: