Իդեալական վայր սկսնակների համար. Ռուսներին հիմնավորել են, թե ինչու պետք է դահուկային հանգստի համար ընտրել Ծաղկաձորը
Սոչիում, Կեմերովոյի մարզում, Ուրալում և Արկտիկայում բացվել է դահուկների սեզոնը։ Բայց կան նաև արտասահմանյան տարբերակներ՝ ուղիղ չվերթներով։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստին»։
Լրատվական գործակալությունը ռուսներին խորհուրդ է տալիս արտասահմանյան լեռնադահուկային հանգստավայրերից այցելել հայկական հայտնի լեռնադահուկային հանգստավայրը՝ Ծաղկաձորը։
«Այն համարվում է իդեալական վայր սկսնակների համար։ Մասնագետների կարծիքով՝ այնտեղ լանջերը լայն են ու մեղմ։ Էքստրեմալ սպորտաձևերի սիրահարներին առաջարկվում է փորձել ֆրիռայդը կամ վայրէջք կատարել համար նախատեսված բոբսլեյի անավարտ ուղին:
Երկարությունը՝ 30 կիլոմետր է, բարձրության տարբերությունը՝ 853 մետր։
Russian Express-ըն էլ հայտնում է, որ հունվարի կեսերին օդային ճանապարհորդությամբ մեկշաբաթյա արձակուրդն արժե 35 հազար ռուբլի մեկ անձի համար։ Երեք աստղանի հյուրանոցով ուղևորության արժեքը, որը չի ներառում ավիատոմսերը, սկսվում է 13 հազար ռուբլուց՝ Coral Travel-ի հաշվարկով»,- ասվում է նյութում։
Ինչպես նշվում է, հանգիստ ներառում են ռեստորաններ, սպա կենտրոններ, չմուշկներով սահելը, ձնագնացը և շներով սահնակը: Հանգստավայրում ակտիվորեն կառուցվում են բնակարաններ և ենթակառուցվածքներ:
Բազմաթիվ զբոսաշրջիկներ մեկնում են էքսկուրսիաներ դեպի Երևան (ճանապարհը մեկ ժամից մի փոքր ավելի է), դեպի Սևանա լիճ, որտեղ կարելի է հասնել կես ժամում։ Գեղարդի վանքը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, գտնվում է 80 կիլոմետր հեռավորության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Ծաղկաձորում արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է ընթացող ավտոմեքենայի վրա
- Շաղափ գյուղում այրվել է պահեստավորած մոտ 1700 հակ անասնակեր