ԿԲ-ն թույլ չի տա՝ դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումներ լինեն, 3.6 մլրդ դոլարի պահուստներ ունի. Սուրեն Պարսյան
Վերջին օրերին տարադրամի շուկայում դրամը կայուն կերպով արժեզրկվում է բոլոր հիմնական արտարժույթների նկատմամբ։ Ամանորի նախաշեմին քաղաքացիները մեծ քանակությամբ արտարժույթ են փոխանակում, այսինքը տարադրամի շուկայում մեծանում է առաջարկը և տրամաբանական է, որ դրամի փոխարժեքը պետք է իջներ, բայց հակառակն է արձանագրվում։ Panorama.am-ը տնտեսագետ Սուրեն Պարսյանին առաջարկեց դիտարկել երևույթի վրա ազդող տնտեսական գործոնները։
«Հայաստանի արտարժույթի շուկայի վրա մի շարք գործոններ են ազդում։ Առաջին՝ միջազգային շուկայում դոլարի փոխարժեքի տատանումներն են, կա նաև ներքին գործոնները։ Ներքին գործոններով է պայմանավորված տրասֆերտների հոսքը, ներկրման-արտահանման ծավալների փոփոխությունը, նաև էական նշանակություն է ունենում Կենտրոնական բանկի քաղաքականությունը։ Օրինակ, ԿԲ-ն նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրուքը՝ 0.25 %-ի չափով, որը ենթադրում է, որ դրամն ավելի պետք է արժեզրկվի։ Այսինքը՝ նրանք փորձում են դրամը էժանացնել, որ վարկերն ավելի մատչելի լինի։
Դրամի կուրսի վրա կարող են արզդել բոլոր գործոնները, նաև վերևում նշված ԿԲ-ի քաղաքականությունը, որով նա փորձում է թույլ դրամի քաղաքականություն իրականացնել՝ հաշվի առնելով այն, որ ներկայում գնաճի մակարդակը շատ ցածր է։ Իրենք կանխատեսում են, որ տարին 0.5 % գնաճով են փակելու, որը խիստ մտահոգիչ է տնտեսության տեսանկյունից, այսինքն՝ թիրախը 4% էր նախատեսած՝ +/-1.5%-ով։ Ինչպես շատ մեծ գանճն, այնպես էլ՝ շատ ցածրը, տնտեսությանը վնաս է հասցնում։
Ցածր գնաճն, ըստ էության, բացասական ազդակ է արտադրողներին, տեղական բիզնեսներին, որ իրենք իրենց արտադրությունը նվազեցնեն, կամ կասեցնեն, կամ էլ այլ շուկաներ փնտրեն, որը երկարաժամկետում մտահոգիչ կարող է լինել։ Միգուցե սպառողների համար այն կարճաժամկետ էֆեկտ լինի, որ իրենց համար այս կամ այն ապրանքների գները իջել է, բայց արտադրություններն այս պայմաններում չեն կարողանում մրցակցել և դուրս են գալիս շուկայից։
Գների նվազմանն էապես նպաստել է նաև ներկրվուղ ապրանքների գների նվազումը։ Դոլարի, ռուբլու փոխարժեքով պայմանավորված՝ դրսից եկող ապրանքների գները նվազել են, ինչը ստիպում է, որ մեր տեղական արտադրողները նույնպես գներն իջեցնեն, արդյունքում՝ վերջիններս ունենում են ֆինանսական խնդիրներ՝ արտադրության ծավալների կրճատում, գործունեության դադարեցում և այլն։
Վերջին օրերին նկատվող փոխարժեքի որոշակի աճը կարող է վերոնշյալ գործոններով պայամանավորված լինել։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ԿԲ-ն թույլ չի տա դոլարի փոխարժեքի կտրուկ տատանումներ լինեն»,- ասաց Սուրեն Պարսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսաձայնագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան