Մենք ունենք սարսափելի մի փաստ, երբ գործող վարչապետը վրեժ է լուծում հանգուցյալից. Սուրեն Սուրենյանց
«Հայաստանի դատաիրավական պրակտիկայում մահվանից հետո քրեական գործն այդ հիմքով կարճվում է։ Այս պարագայում մենք ունենք սարսափելի մի փաստ, երբ գործող վարչապետը վրեժ է լուծում հանգուցյալից»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատարանի մեղադրական դատավճռին։
Քաղաքագետն ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այդ դատավարությամբ երկու ուղերձ է ուղարկում, առաջին՝ որ ընդդիմադիր նման խոսույթը ցանկացած դեպքում պատժվելու է, հիշելով նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքին, երբ նրա մահից հետո իր գույքն են բռնագրավում։
«Սա ազդարարում է, որ երկիրը կայուն զարգացող ավտորիտարիզմից, թևակոխում է տոտալ բռնապետություն»,-հայտնեց քաղաքագետը՝ նշելով, որ դատավարությունը բարոյական հարթույան վրա դիտարկելը սխալ է, քանի որ իշխանությունները հիմք չեն տվել, որ իենց գործողություններն էթիկայի տեսանկյունից վերլուծել։
Որպես բռնապետության հաստատում՝ բանախոսը հիշեցրեց ՏԻՄ-երում տեղի ունեցող գործընթացները՝ Ալավերդու համայնքապետի հեռացումը, որին հաջորդելու են Գյումրին։
Ըստ նրա՝ նման ձևով իշխանություններն ասում են, որ ՏԻՄ ընտրություններն իմաստ չունեն, քանի որ դրանցից որոշ ժամանակ անց դրանք կարող են փոխվել՝ ըստ իշխանությունների նախասիրության։
Անդրադառանալով Հայաստանում առկա խոսքի ազատության խնդիրներին ՝ Սուրենյանցը հայտնեց, որ գործում է Ստալինի սկզբունքը. «Կարևորը մարդ լինի՝ քրեական հոդված միշտ կգտնվի»
«Մտնելու ենք կուսակցական ֆաշիզմի դարաշրջան, երբ միայն յուրայինների շրջանակներն են ՔՊ-ի խողովակով պետական պաշտոններ ստանալու հնարավորություն ուեննալու և ազատվելու են բոլոր այն մարդկանցից, որոնք իրենց կադրը չեն»,-Հայտարարեց Սուրենյանցը՝ մեկնաբանելով իշխանությունների վերջին գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Լուսահոգի Արմեն Գրիգորյանի նկատմամբ կայացվեց մեղադրական վերդիկտ
- Լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով դատաքննությունը մոտեցել է ավարտին․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները