Արգելեք երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները, դրանք աշխատում են 220V լարմամբ. Հորդոր
«Քանի որ այսօր երեկոյան վառվելու են Գլխավոր տոնածառի լույսերն ու գործարկվելու է մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, խնդրում ենք, հորդորում և պահանջում ենք թույլ չտալ երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին»,-նման հայտարարություն է տարածել «Սինեմարտ» ՍՊ ընկերությունը, որը զբաղվել է մայրաքաղաքի լուսավորության աշխատանքներով։
Ընկերությունից նաև հորդորում են՝ արգելեք երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները։
«Դրանք աշխատում են 220V լարման պայմաններում, ինչը նշանակում է, որ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,-նշում են ընկերությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան