Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 6 մլն դոլար է տալիս, իսկ մեր թոշակները չի վճարում. Արցախից տեղահանված
«Փաստինֆոյին» է ահազանգել Արցախի Քաշաթաղի նախկին բնակիչ 68-ամյա Վլադիմիր Հակոբյանը։
Նա պատմել է, որ 1997 թ-ից կնոջ և 2 անչափահաս երեխաների հետ վերաբնակություն է հաստատել Քաշաթաղում։ Երևան տեղափոխվել են 2020 թ-ի պատերազմից հետո։
«Կառավարության տրամադրած գումարով կարողացել ենք Էջմիածնում տուն գնել, բայց եթե մինչ այս թոշակ կամ նպաստ էինք ստանում ու կարողանում էինք ծայրը ծայրին հասցնել, հիմա արդեն 3 ամիս է՝ ոչ մի բան չենք ստանում։ Անձնագիր էլ փոխեցինք, իրենց ասած ամեն ինչն էլ արեցինք, բայց գումար չենք ստանում։ Արցախից նոր բռնագաղթածներին աջակցություն են տալիս, բայց մեզ ոչինչ էլ չի հասնում, փոխարենը թոշակներն էլ չեն վճարում»,- պատմել է պապին՝ ավելացնելով, որ երեկ զանգել է կառավարության ու սոցապի թեժ գիծ, սակայն ոչ մի հստակ չեն ասել»։
«Արդեն էլ նյարդերս չի հերիքում, հոգնել ենք, այս իշխանությունից էլ, այս անարդարությունից էլ»,- նշեց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, թե հունվարից թոշակները վճարելու են՝ Հակոբյանը պատասխանեց. «Բայց մինչև հունվար ես ինչով ապրեմ։ Ես հաշմանդամ եմ, գամված եմ սայլակին։ Տղաս էլ մասնակցել է 2016 թ-ի պատերազմին, զինհաշմանդանություն ունի, տարբեր հիվանդություններ ունենք, որոնք բուժում ու դեղեր են պահանջում։ Ճիշտ է պոլիկլինիկան օգնում է՝ որքանով կարող է, բայց միևնույն է, դա բավարար չէ, ես ոնց անեմ, ասե՛ք հարգելի կառավարություն, հարգելի Նիկոլ Փաշինյան։
Երբ 2018-ին Փաշինյանը իշխանության էր գալիս՝ ոսկի սարեր էր խոստանում , բայց ոչինչ չի անում, անողնաշարի մեկն է, խաբեց էս ժողովրդին։ Հիմա էլ շարունակում է խաբել Սնուփ Դոգի չկայացած համերգի համար 6 մլն դոլար փող է տալիս։ Ինձ էլ տուր Փաշինյան, 1 մլն դոլար տուր՝ չերգելու համար, ես էլ չեմ երգի։ Եթե կարողանայի՝ դատի կտայի իրեն էլ, իր կառավարությանն էլ....»,- նշել է Վլադիմիր Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այո համերգը տեղի ունենալու է.Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
- Սնուփ Դոգը հայտարարել է, թե թողնում է ծխելը.BBC
- Սնուփ Դոգի համերգը Հայաստանում կազմակերպելը կենսական էր. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Սնուփ Դոգին 2.3 մլրդ դրամն ամբողջությամբ է վճարվել