Աշխարհում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների թիվը նշանակալիորեն աճել է
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի երրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում կանխել են վնասաբեր, գովազդային կամ անցանկալի մոբայլ ծրագրային ապահովման օգտագործմամբ 8 346 169 գրոհ: Այդ մասին են վկայում ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ 2022-ի հուլիս-սեպտեմբերին կանխվել է 5 623 670 նման գրոհ։
Հայտնաբերված վնասաբեր տեղադրման փաթեթների քանակը աննշան նվազել է. այսպես, եթե ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում օգտատերերի բջջային սարքերում հայտնաբերվել է 438 962 վնասաբեր տեղադրման փաթեթ, ապա 2022-ի նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 438 035 նման փաթեթ, ինչը 32 351-ով ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 238 155-ով պակաս 2021-ի երրորդ եռամսյակի ցուցանիշից։
«Կասպերսկի» ընկերության փորձագետների տվյալներով՝ բանկային տրոյացիների տեղադրման փաթեթների քանակը 2023-ի երրորդ եռամսյակում կտրուկ նվազել է մինչև 21 674։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է 35 060 նման փաթեթ, և դա 20 554-ով պակաս է, քան 2022-ի երկրորդ եռամսյակում, և 22 963-ով ավելի, քան մեկ տարի առաջ՝ 2021-ի երրորդ եռամսյակում:
Մոբայլ շորթող տրոյացիների նոր փաթեթների քանակն աննշան նվազել է նախորդ եռամսյակի համեմատ և ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել 1855։ 2022-ի երրորդ եռամսյակում ընկերությունը հայտնաբերել է մոբայլ շորթող տրոյացիների 2310 տեղադրման փաթեթ, և դա 1511-ով պակաս է նախորդ եռամսյակի ցուցանիշից և 3847-ով պակաս, քան 2021-ի երկրորդ եռամսյակում։