Խանութի հրդեհի պատճառով տուժած իրանցու վիճակը ծայրահեղ ծանր է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր՝ ժամը 14:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնտեսական իրերի խանութում․ սեփականատեր Ջ․ Ի․-ն ստացել է այրվածքներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։ Մոտ 50 քմ տարածքում այրվել են տնտեսական իրեր։ Ջ․ Ի․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները