Հայաստանը չի միացել Մագնիտսկու ցուցակին. ԱԳՆ
Հայաստանի մասին հիշատակումը տեխնիկական խնդրի պատճառով է հայտնվել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության տեքստում։
«Խնդիրը տեխնիկական էր։ Այս պահին Դուք տեսնում եք ԵՄ հաղորդագրությունը։ Այնտեղ չկա Հայաստանի անունը։ Ուրեմն համապատասխանաբար Հայաստանը չի միացել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի ուշ ԱԳ նախարարությունի հայտնեցին.
«Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Կոնկրետ ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»։
Հիշեցնենք, որ երեկ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում էր, որ ԵՄ կազմի մեջ չմտնող 11 երկրներ, այդ թվում Հայաստանը և Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։
Ավելի ուշ Բորելի հայտարարությունը խմբագրվել է, տեքստից դուրս են հանվել Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները։
Հարակից հրապարակումներ`
- Մագնիտսկու ցուցակին Հայաստանի միանալու մասին Բորելի հայտարարությունը խմբագրվել է
- Հայաստանը միացել է Մագնիտսկու ցուցակին. Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին