Մեր ձայները, էներգետիկան շատ նման էր իրար․ Սոնան՝ Արա Մարտիրոսյանի մասին
«Արա Մարտիրոսյանին ճանաչել եմ վաղուց, բայց մեր համագործակցությունը սկսվեց 2018թ․-ին թվականին՝ «40 Градусов» դուետի շրջանակում։ Դրանից երկու տարի առաջ ամեն անգամ հանդիպելիս ասում էր՝ «մենք պետք է դուետ երգենք, դա շատ ուժեղ է լինելու», իր քույրն էլ հիշեց, որ Արան ասում էր՝ «կարատե պետք ա անենք»։ Բոլորն էին հասկանում, որ մեր ձայները, էներգետիկան շատ նման էր իրար, հզոր ստացվեց մեր աշխատանքը։ Ի դեպ, պետք է նշեմ, որ մեզ ձայնագրել է հենց Հայկոն՝ իր ստուդիայում, Ավետ Բարսեղյանն էլ բառերը գրեց ռուսերեն։
Մտածում էինք, որ էլի կլինի դուետ, քանի որ մեր տվյալները շատ համահունչ էին, նման էինք, ասում էր՝ Սոնչիկ, ոնց որ ես՝ շալվարով, դու՝ յուբկայով լինես, շատ նման ես ինձ», ես էլ ասում էի՝ դու ինձանից փոքր ես, դու ես ինձ նման։ Հայկոյից հետո դեռ նոր էինք ուշքի գալիս, հիմա էլ ընկերս՝ հզոր արտիստ, տաղանդավոր։ Նա դեռ պետք է վայելեր այն սերը, որին արժանի էր, բայց․․․ ինչպես կասեր ինքը՝ կինոն պրծավ»,- Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվեց երգչուհի Սոնան՝ հավելելով․
«Ուզում եմ , որ մեր հասարակությունը իսկական արտիստներին գնահատի կենդանության օրոք»։
Նշենք, որ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունենում երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։ Հայտնի երգիչները, հարազատները և երկրպագուները հրաժեշտ են տալիս սիրված երգչին։
Արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին, ժամը 11:30-ից 13:30 Արամ Խաչատրյան համերգասրահից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 16-ին կյանքից անժամանակ հեռացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։ Երգչի ընկերները Panorama.am-ին հայտնեցին, որ նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։ Բժիշկները ժամեր շարունակ պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն գրանցվել է սրտի կանգ:
Հարակից հրապարակումներ`
- Դա մեծ ողբերգություն էր Արա Մարտիրոսյանի համար․ Արամե
- Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցում են Ալեն Սիմոնյանը, Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը և այլք
- «Նրա խռպոտ ձայնում կար անսահման բարություն, սեր․․․»․ Գարիկ Պապոյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
- «Սրտում վեց ստենտ ուներ, վերջերս շատ էր գանգատվում»․ Կամո Սեյրանյանը՝ Արա Մարտիրոսյանի մասին
- Առաջին լուսանկարները՝ Արա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունից