«Եթե ես այնտեղ չեմ աշխատում, ինչպե՞ս կարող եմ ինձ տուժող համարել»․ Աշոտյանի գործով տուժող
Այսօր տեղի ունեցավ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստը։
Գործով տուժող համարվող Գալինա Հարությունը ներկա էր դատական նիստին։ Վերջինս իրեն այս գործով տուժող չի համարում։
Ավելի վաղ նա նշել էր, որ Իմաստ չի տեսնում դատական նիստերին մասնակցելը, սակայն այս անգամ ներկա էր։ Թե ինչո՞վ է պայմանավորված որոշման փոփոխությունը, Գալինա Հարությունյանն այսպես պարզաբանեց․
«Ասացի՝ եթե ինձ փոխարինել հնարավոր չէ, կշարունակեմ»։
Հարցին թե, արդյո՞ք իրեն տուժող այս գործով համարում է, տիկին Գալինան արձագանքեց․ «Եթե ես այնտեղ չեմ աշխատում, այդ կոլեկտիվի անդամ չեմ, ինչպես կարող եմ ինձ տուժող համարել։ Դրա համար հենց երկրորդ նիստի ժամանակ ասացի, որ ինձ փոխարինեք»։
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքին․
«Ինչպե՞ս է ստացվում, որ տուժող է նշանակվում անձը ,որն այդ կազմակերպությունում 2013թ․-ին չի աշխատել։ Կազմակերպությունը, ըստ էության, գոյություն չի ունեցել։ Այս կազմակերպությունը դադարեցրել է իր ակտիվությունը մինչև վերագրվող արարքները։ Այս պայմաններում մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակ է։ Այս հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ դատական նիստին»։
Սույն գործով հերթական դատական նիստը նշանակվել է 2024թ․-ի հունվարի 8-ին։
Նշենք, որ Արմեն Աշոտյանը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղադրանքն Աշոտյանը չի ընդունում։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. ԵԽ գլխավոր քարտուղարն արձագանքել է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի վերաբերյալ իմ հրատապ նամակին
- Ուրեմն ինչո՞ւ է Լուկաշենկոն որոշել իջնել մի մակարդակի, որը համատեղելի չէ իր՝ այդքան բարձր դիրքի հետ. Աշոտյան
- Ի՞նչ անել Նիկոլի հետ Նիկոլից հետո․ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին