Արցախի օկուպացված տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 19-ին կտրուկ վատացել է Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված Պետական սահմանապահ զորքերի «Սանասարի» առանձին սահմանապահ ստորաբաժանման ժամկետային զինծառայող, շարքային Հասրաթով Խայալ Ազիմ օղլուի առողջական վիճակը։
«Չնայած նրան, որ զինծառայողին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և անմիջապես հոսպիտալացվել, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Ներկայում նշանակվել են համապատասխան բժշկական հետազոտություններ՝ շարքային Խայալ Խասրաթովի մահվան պատճառը պարզելու համար։ Դատախազության և Պետական սահմանային ծառայության կողմից ձեռնարկվում են համատեղ քննչական գործողություններ»,-ասված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Պակիստանի օդուժի միջոցով 5000 քուշտում-մոջահեդ, աֆղանական ահաբեկիչ է բերվել Սանասարի, Կովսականի և Իշխանասարի հատված. Վոլոդյա Հովհաննսիյան
- Ադրբեջանի կողմից օկուպացրած Ջրականում 7 մարդ է տուժել ականի պայթյունից
- Տիգրան Աբրահամյան. Սանասարի ու Կովսականի Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չունի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան