Թալինցի 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել
Արագածոտնի Թալին քաղաքից 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների արանքում ձգվելու համար։
«Այս ռեկորդն ինձ համար դժվար չէր իմ խիստ մարզումների պատճառով։ Կարծում եմ՝ կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա և իմ ռեկորդը նվիրել Արցախյան չարաբաստիկ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին, որի ընթացքում հազարավոր հայեր են մահացել»,-ասել է նա։
Գինեսի ռեկորդների պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ բեռնատարներից պահանջվում էր պահպանել նվազագույն արագությունը 5 կմ/ժ, Գրիգորը ձգումներն իրականացրել է առանց ընկնելու:
Կատարելով ընդհանուր 44 ձգում՝ Գրիգորը գերազանցել է նախորդ՝ 35 ռեկորդը, որը սահմանել էր անցյալ տարի «Իտալական թիթեռը» մականունով հայտնի Տացիո Գավիոլին։
Գրիգորի համար արտասովոր չէ տրանսպորտային միջոցների հետ կապված ֆիթնեսի անհավանական սխրանքներ կատարելը. անցած տարվա նոյեմբերին նա սահմանել է մեկ րոպեում ուղղաթիռից ամենաշատ ձգումների ռեկորդ՝ իրականացնելով 36 ձգում։
Գրիգորը իր ռեկորդներ սահմանելու համար մարզվում է Դուցազնատուն մարզային կենտրոնում, որը գտնվում է 8 հազար բնակչություն ունեցող Թալին քաղաքում։
Չնայած քաղաքը փոքր է, բայվ այն կարող է պարծենալ համաշխարհային ռեկորդակիրների ապշեցուցիչ թվով, որոնց մարզիչն է Ռոման Սահրադյանը։ Նա վերջին տասնամյակի ընթացքում նվաճել է Գինեսի ռեկորդների բազմաթիվ տիտղոսներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին