Խոշոր հրդեհ՝ Երևանի խանութներից մեկում
Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկում գտնվող խանութում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգու, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, տեղափոխել են հիվանդանոց:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները