«Հրապարակ». ՔՊ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկելու Շիրակի մարզում իշխանությունների կշիռը հնարավորինս մեծացնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին Գյումրիից Երևան գալուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր մոտ ընդունել է Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին և մի քանի ժամանոց զրույց է ունեցել, որի բովանդակության մասին առայժմ ինֆորմացիա չունենք։ ՔՊ-ականների համոզմամբ, Փաշինյանը Մկրտչյանի հետ քննարկել է Գյումրու հետ կապված իրենց պլանները։ Բնական է, որ «Բալասանյան դաշինքի» հետ կոալիցիայի խզումից հետո ՔՊ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկելու և փորձելու է մարզում իշխանությունների կշիռը հնարավորինս մեծացնել։
Նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է, իսկ վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, որ նրան դիտարկում են Շիրակի մարզպետի պաշտոնում, և այս քայլը նույնպես տեղավորվում է առաջիկա ընտրությունների ու Շիրակի մարզում ՔՊ-ի էլեկտորատն ընդլայնելու մտադրությունների շրջանակում, մանավանդ` Երևանի ընտրություններում պարտությունից հետո իշխանությունը որոշել է շեշտը դնել Շիրակի մարզի և առհասարակ` մարզերի վրա, որ ընդդիմադիր Երևանին հակակշռի նիկոլական մարզերով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։