«Հրապարակ». Սորոսականները Քերոբյանին համարում են ռուսական շպիոն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է ՝ իշխանության սորոսական փայատերերի թիրախում միայն ՆԳ նախարար Վահե Ղազարյանը չէ, եթե նրա դեմ արշավանքները հրապարակային դրսևորումներ ունեն, ապա Վահան Քերոբյանի դեմ էլ ստվերային են պայքարում՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ անի էկոնոմիկայի նախարարին։
Սորոսականները Քերոբյանին համարում են ռուսական շպիոն և կարծում են, որ դրա պատճառով է, որ Քերոբյանը շրջանցում է արևմտյան պատժամիջոցների սպառնալիքը և թույլատրում, որ Ռուսաստան արտահանել չթույլատրվող ապրանքներ արտահանվեն Հայաստանից կամ Հայաստանի միջոցով։ Իշխանական աղբյուրներն ասում են, որ տևական ժամանակ է՝ սորոսականները Փաշինյանից ուղիղ տեքստով պահանջում են ազատվել Քերոբյանից, սակայն նախարարն առայժմ գտնվում է Փաշինյանի հովանավորության ներքո, և նրա անունը չկար նաև արցախյան դեպքերից առաջ տարածված ցանկում` հեռացման ենթակա նախարարների»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։