«Քթի գործով» Նարեկ Մանթաշյանն արդարացվեց
«Րոպեներ առաջ Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, կայացրեց արդարացման դատական ակտ, հայտնի «քթի գործով»»,-այս մասին տեղեկացնում է ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը։
Նա ավելացրել է՝ դատարանն արձանագրել է, որ իր արարքում չկա հանցակազմ։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ. ապրիլի 8-ին իր [email protected] աշխատանքային հասցեին Պետրոս պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջըպատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնայի հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կայքի գաղտնիությունը, նշված անձական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:
Հարակից հրապարակումներ`
- Կոչուբաև. Աբսուրդն այն է, որ Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին»
- Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով դատական նիստը՝ օգոստոսի 5-ին
- Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործը մակագրվել է դատավոր Ա.Հովհաննիսյանին