Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում
Դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը։
Ինչպես դց հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բեռնատարի վարորդն է, ով ավտոմեքենայից իջել է ինչ-որ գործողություններ կատարելու համար ու Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել նրան և բախվել քարերին։
Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել ու եթե ճանապարհի մաքրման աշխատանքերը ճանշինը ժամանակին աներ, աղ ու ավազով մշակեր, վթարը տեղի չէր ունենա։ Իսկ ճանշինը ժամանել է վթարից մոտ 30 րոպե հետո, երբ այդ մասին նրանց տեղեկացրել են։ Mercedes-ի անվադողերն էլ ձմեռային են։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան