Պատգամավոր. Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է
«Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է և տարբեր ռեգիոնալ նախագծերի համատեքստում շրջանառության մեջ դրվել»,-նկատում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, այդ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ դա անկախ Հայաստանի կամքից իրականացվելու է:
«Մի կողմից հասկանալի է, որ Հայաստանում իշխանության գլխին կանգնածը հետևողական է միայն երկրի ներսում մարդկանց ջարդելու կամ նստեցնելու հրաման տալուց, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ խոնարհվում և անվերջ զիջում է, սակայն դեռ պարզ չէ, թե միջանցքի/երթուղու մասով ընդհանուր եզրեր գտնվել ե՞ն, թե՞ թուրքական օրակարգում դա ուժային լուծում է ենթադրում:
Հայաստանյան ներքաղաքական իրողություններից կարող է տպավորություն ստեղծվել, որ դիմադրության ռեսուրսը փոշիացել է, սակայն իրականում խորքում եռացող օջախներ կան, որոնք ամենաանսպասելի իրավիճակներում կարող են ակտիվանալ ու գործընթացներ գեներացնել»,-նշում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան