Մեկ օրում սառույցի երկրորդ զոհը Սանկտ Պետերբուրգում. Այն ընկել է մանկասայլակի վրա
Սանկտ Պետերբուրգում մեկ օրվա ընթացքում սառույցի հետևանքով երկրորդ արտակարգ դեպքն է գրանցվել։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, այս անգամ սառույցն ընկել է մանկասայլակի վրա, երեխան հոսպիտալացվել է։
Ըստ ականատեսների՝ մայրը երկու տարեկան դստեր հետ զբոսնելիս է եղել, երբ երեխայի մանկասայլակի վրա սառույցի կտոր է ընկել։
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մանկասայլակի անիվները դուրս են թռել։ Պետերբուրգի բնակիչներն անմիջապես շտապ օգնություն են կանչել։ Բժիշկները գլխի վնասվածքով փոքրիկ հիվանդի հոսպիտալացրել են։ Դեպքի վայրում այս պահին տեղում աշխատում են Քննչական կոմիտեի ներկայացուցիչները։