Հսկող դատախազը բողոքարկել է հակակոռուպցիոն քրեական առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փորձելով կալանավորել ինձ․ Ցոլակ Ակոպյան
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը գրում է․
«Ի պատասխան բազմաթիվ լրագրողների հարցերի՝ տեղեկացնում եմ, որ իմ դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում կաշկանդված եմ շատ հարցերի պատասխանելու՝ նախաքննական գաղտնիքով պայմանավորված։ Ժամանակը գալուն պես շատ զավեշտալի դեպքեր են բացահայտվելու։ Ի գիտություն բոլորի՝ հայտարարում եմ, որ ես ամենաշահագրգռված մարդն եմ, որպեսզի ամենը որքան հնարավոր է շուտ բացահայտվի։
Այս պահին միայն կարող եմ տեղեկացնել, որ հսկող դատախազը բողոքարկել է հակակոռուպցիոն քրեական առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փորձելով ամեն գնով 2 ամսով կալանավորել ինձ, որի պատճառը ինձ համար ակնհայտ է, ինչը, ցավոք սրտի, բացարձակ կապ չունի քրեական գործի հետ։ Մենք ևս մեր հերթին բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ իմ նկատմամբ կիրառվող վարչական հսկողությունը վերացնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի ՀԿ-ներ աջակցություն են հայտնում «բռնաճնշումների» թիրախում հայտնված Ցոլակ Ակոպյանին
- Ցոլակ Ակոպյանի նկատմամբ դատարանը կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը, որն օրինական չէ.Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները