«Ժողովուրդ». Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։
Դեռ այս տարվա հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ, մեզ հասած սեղեկությունների համաձայն, ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին է առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է:
Արդյունքում ամիսներ անց՝ նախարար Մինասյանի մերժումից հետո, իրավապահ համակարգը հաշվի չառավ նախարարի ցանկությունն ու նշանակեց իր ցանկալի թեկնածուին, քանի որ քաղաքական թիմը նրան էր տեսնում ՔԿՀ ղեկավարի պաշտոնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։