Նորվեգիան թույլ չի տվել մահացած ուղևորով ռուսական օդանավը վայրէջք կատարի իր տարածքում
Ռուսական օդանավին, որի ողևորներից մեկը թռիչքի ժամանակ մահացել է, Նորվեգիան թույլ չի տվել վայրէջք կատարել իր տարածքում։ Այս մասին գրում է ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ականատես ուղևորների պատմածները։
«Թռիչքից մի քանի ժամ անց օդանավում գտնվող մի տղամարդու ինքնազգացողությունը վատացավ. պայթել էր խոցն ու սկսել էր ուժեղ արյունահոսություն։ Օդաչուին թույլ չտվեցին նստեցում կատարել մոտ գտնվող նորվեգական օդանավակայաններից և ոչ մեկում, ինչից հետո հայտարարվել է, որ ինքնաթիռը վերադառնում է Մոսկվա»,-պատմել է ուղևորներից մեկը։
Նշվում է՝ Նորվեգիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ ինքնթաթիռին թույլ են տվել օգտագործել երկրի օդային տարածքը։
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում։ Տղամարդուն տեղափոխել են շտապ օգնության մեքենայով։ Nordwind Airlines ավիաընկերության չվերթը պետք է Մոսկվայից թռչեր Վարադերո։