Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել ՔԿՀ-ներում պահվող ազատությունից զրկված դատավորների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 20-ին չհայտարարված այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
«Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատությունից զրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:
Այցի շրջանակներում Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համպատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմների հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին ՄԻՊ գրասենյակի դիմաց
- Պետությունը կնոջը զրկել է մայրության նպաստից, ՄԻՊ-ն ամիսներ շարունակ հարցին լուծում չի տալիս
- ՄԻՊ. Հաշմանդամություն ունեցող անձինք իրենց իրավունքներն իրացնելիս շարունակում են հանդիպել բազմաթիվ խոչնդոտների
- Իրավունք ունի՞ ՄԻՊ-ը հարցաքննել զինծառայողին. Panorama.am-ին պատասխանում են գրասենյակից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները