Ձկնորսն իրավունք ունի՞ պետական սեփականությունը, ի դեմս ձկան, թալանի. Բարդուխ Գաբրիելյան
Դեկտեմբերի 20-ի գիշերը բախումներ էին տեղի ունեցել Սևանա Լճում ձկնորսությամբ զբաղվողների և ջրային պարեկների միջև, ինչի հետևանքով 26 քաղաքացի էր ձերբակալվել։ Նորատուսի և հարակից բնակավայրերի բնակիչները ողջ օրվա ընթացքում շարունակում էին բողոքի ակցիան, պահանջելով սիգի ձվադրման շրջանում սահմանված որիսի արգելքի պայմաններում իրենց թույլ տալ ձուկ որսալ, քանի որ այն իրենց ապրուստի միակ աղբյուրն է։ Ամեն տարի Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ծագող խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին Panorama.am-ը զրուցեց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանի հետ։
Բ. Գաբրիելյան-Ամեն անգամ նույն պատմությունը բարձրանում է, ինչ-որ նորտուսցիներ կամ ծովագյուղցիներ վեր են կենում, փակում են ճանապարհները, բողոքում են։ Ի՞նչ է դա նշանակում։ Է, թողեք սաղ թալանեն, ինչո՞ւ չենք թողնում։ Ձկնորսն իրավունք ունի՞ պետական սեփականությունը, ի դեմս ձկան, թալանի, իսկ օրինակ, Լոռու մարզում մի գյուղացի ծառը կտրում է, բռնում նստացնում են։ Չեմ հասկիանում, թե ինչ տարբերություն կա։
Ինչպես կարելի է մի գյուղի քմահաճույքներով շարժվել։
Սա անթուլատրելի է, մանավանդ, որ վերջին երկու տարում արդեն ձկան ընդհանուր զանգվածի նվազում է նկատվում։ Նախորդ մի քանի տարիներին սկսեց բարձրանալ, հիմա էլի սկսել է նվազել, ճիշտ է՝ շատ չի նվազել, բայց դե տենդենց է գնում։
Ի՞նչ պետք է անել՝ դա էլ արդեն պետք է կառավարությունը որոշի։ Ես գտնում եմ, որ ձվադրման այս 1.5 ամիսը պետք է չորսան։ Այլապես ամեն որսված մեկ ձուկը քանի հազար հատ ապագա ձկներ է իր հետևից տանում։
Panorama.am-Ձկնորսներն ասում են, որ այն իրենց գոյատևման աղբյուրն է, թե չեն կարող չորսալ։ Կառավարությունն ի՞նչ եղանակով կարող է խնդիրը լուծի։
Բ. Գաբրիելյան-Մենք իրականում առաջարկել էինք ուրիշ տարբերակ անել, որպեսզի իրենք՝ ձկնորսներն էլ խոսելու տեղ չունենային։ Առաջարկել էինք, որ ստեղծվեին ձկնորսների համապատասխան կոպերատիվներ, դրանցում նրանք աշխատեն և ստանան աշխատավարձ, ոչ թե ամեն մեկն առանձին գնա որսա, հետո կանգնի վաճառի, վերավաճառողը տանի բնակավայրերի փողոցներում վաճառի։ Վայրենի, պապու թվերի ձևերով շարժվենք, հետո էլ հին ձկներից մարդիկ թունավորվեն։
Պետք է քաղաքակիրթ ձևով աշխատավարձ ստանան։ Հիմա ձկնորսներն ասում են՝ մենք այս արգելքի շրջանում 1.5-2 ամիս եկամուտ չունենք, իսկ եթե աշխատավարձ ստանանան, անկախ ոսրսի շրջանից, ապա չեն կարող ասել, որ եկամուտ չունեն։
Հայաստանում ձկնորսության ձևը, համակարգը պետք է փոխվի։ Այս ձևով ամեն անգամ նույն պատմությունն է, հետո մտածում ենք, թե ինչպես անենք՝ կռիվ, բողոք է։ Կարծում եմ, որ վերջին դեպքը պայմանավորված էր, քանի որ լսել էի, որ ձկնորսների շրջանում բողոք կար, թե այլ վայրերից եկած պարեկներն իրենց չպետք է արգելեն ձուկ որսալ։ Նման քայլի են գնում, որպեսզի ջրային պարեկները դորս գան լճից։
Տարվա ընթացքում ձկնորսները մի քանի ամիս են ձուկ որսում, և, ցավոք սրտի, այս՝ շրջանում է, որ սիգի կուտակուկներ են լինում ձվադրման համար և ձկնորսները գիտեն կուտակումների վայրերը, ցանցը դնում են և եթե նախկին ամիսների 10 ձումկ էր դուրրս գալիս, ապա հիմա՝ 100-200 հատ։ Պարզ է, որ այս ժամանակահատվածն իրենց ավելի ձեռնտու է բռնելու համար։
Պետք է աշխատավարձ ստանանա, հանձնաման կետեր լինեն, որ գնան հանձնեն ձուկը, որովհետև մեր սիգը և լճի մյուս ձկները թանկարժեք ձկնատեսակներ են, բայց վաճառվում են կոպեկներով՝ 4-ից 5 ձուկը 1000 դրամով, իսկ գետերի ձկները, որոնցից ճահճի համ է գալիս, երկու անգամ թանկ են վաճառվում, քնաի որ նրանց վրա գումար է ծախսվում։ Սևանում մտնում են՝ գումար չեն ծախսում։ Պետք է քաղաքակիրթ ձևով ձկնորսներն իրենց ձուկը հանձնեն ընդունման կետեր, այնուհետև ձկան մեքենաներով այն հասցվի խանութներ, սառույցի մեջ դրվի ու վաճառվի։ Ուզում ենք Եվրոպա գնանք, այս ձևով Եվրոպա կգնա՞նք։ Մեկը գա տեսնի կանգնած են փողոցում ձեռքով ձուկ են վաճառում, ինչ Եվրոպայի մասին կարող է խոսք լինել։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանն իրեն է վատություն անում՝ մենք մի կերպ յոլա կգնանք.Նորատուսցի ձկնորս
- Նիկոլն առռը-հա, թե մի ձայն կստանա Գեղարքունիքի մարզից. Գեղարքունիքում կրքերը բորբոքվել են
- Նորատուսի մոտ դիմակավորված ձկնորսները լճի վրա ծեծել են պարեկներին. ՔԿ-ն մանրամասներ ներկայացրել
- Ծովազյուղն ու Նորադուսն «անկառավարելի են»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան