Կառավարության համար մինչ օրս հրատապ չի եղել գտնել սահմանապահ զորքերի հրամանատար. Գեղամ Մանուկյան
«Կառավարությունը հերթական անգամ հրատապության կարգով է բերում մի փոփոխություն, որը բխում է 2017 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքից»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաձնաժողվում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ելույթ ունեցավ ԱԱԾ տնօրենին և տեղակալներին նշանակելու լիազորությունը ՀՀ նախագահից վարչապետին փոխանցելու մասին նախագծի քննարկման ժամանակ։
«Կառավարությունը օրենքի հրատապությունը տեսնում է ԱԱԾ բարձրագուն ղեկավար կազմին հանրային ծառայող դարձնելու մեջ, այնինչ 2023 թվականի մայիսից ՀՀ-ն չունի սահմանապահ զորքերի հրամանատար»,-հայտարարեց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այսքան ամիսների ընթացքում կառավարության համար հրատապ չի եղել գտնել սահմանապահ զորքերի հրամանատար, այն դեպքում, երբ սահմանապահ զորքերը ոչ թե միայն սահման պաշտպանելու գործողություններ են իրականացնում, այլ շատ հատվածներում նաև մարտական ծառայություն են անցկացնում։
Անդրադառնալով օրենսդրական փոփոխության հիմնական դրույթին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Ստեղծվելու է շատ կազուսային իրավիճակ։ Սահմանապահ զորքերի հրամանատարին նշանակում է ՀՀ նախագահը, վերջինս իր նշանակման կարգավիճակով ավելի բարձ է դռանում, քան իր վերադասը, որին նշանակում է ՀՀ վարչապետը»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ տնօրենին և տեղակալներին պաշտոնի նշանակելու լիազորությունը ՀՀ նախագահից փոխանցում են վարչապետին
- ԱԱԾ սահմանապահները կարգը չիմանալու պատճառով երեխաներին արգելել են ծնողների հետ մեկնել իրենց տուն՝ Իռլանդիա