Մոսկվան ակնկալում է, որ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ ԱՊՀ գագաթնաժողովին
Ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Մոսկվան պատրաստ է կառուցողական կերպով լուծել Երևանի հետ բոլոր հարցերը։ Այս մասին դեկտեմբերի 20-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան երեկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։
«Մենք հիմնվում ենք այն բանի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կօգտվի Ռուսաստանի Դաշնության նախագահի հրավերից և դեկտեմբերի 25-26-ը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նախաամանորյա ավանդական հանդիպմանը։ Այնտեղ, փաստորեն, հնարավոր կլինի բարձրացնել բոլոր հետաքրքրող հարցերը»,- նշել է նա։
«Մոսկվայում, առաջնորդվելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթով, մենք միշտ պատրաստ ենք լուծել բոլոր ի հայտ եկած խնդիրները հանգիստ, պրոֆեսիոնալ և գործընկերային եղանակով», - նշել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան